1410761453938_wps_7_Pizza_Hutt_in_Mount_Waver1in.am-ը գրում է.

Մելբուրնում տեղակայված Pizza Hut ռեստորանների ցանցը իր հաճախորդներին տասը մեծ պիցա պատվիրելու դիմաց անվճար տնային կենդանի է առաջարկել, հաղորդում է News.com.au-ը: Համապատասխան հայտարարությունը տեղակայված է հաստատության ներսում: Այն բանից հետո, երբ ակցիայի վերաբերյալ համացանցում բացասական արձագանքներ են գրանցվել, ընկերությունը ներողություն էր խնդրել և ռեստորանից հեռացրել հայտարարությունը:

Ակցիան կենդանիների խանութի հետ համատեղ էր կազմակերպված: Հաստատության ներսում կախված պլակատի վրա գերմանամուկ է նկարված եղել և գրություն. «Գնիր տասը մեծ պիցա և կենդանիների խանութից ստացիր մեկ փոքր կենդանի»: Ակցիան պետք է տևեր 2014 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Համացանցի օգտատերերն այն սարսափելի են անվանել և խնդրել են «կենդանիներին որպես խաղալիք չտալ»: Ռեստորանի գործողությունները քննադատել է նաև տեղի Oscar’s Law կենդանիների պաշտպանության կազմակերպությունը:

Ավստրալիայի Pizza Hut-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել անտեղի ակցիայի համար և բացատրել, որ այն ռեստորանի տերերի մասնավոր նախաձեռնությունն է:

Նշվում է, որ ակցիայի ընթացքում ռեստորանը ոչ մի կենդանի չի փոխանցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել