15033651in.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը չի փոփոխվի առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել Դե Գյուխտի, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի և Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի միջև բանակցությունների արդյունքում, գրում է korrespondent.net –ը:

«Մենք կասկածի տակ չենք դնում Ասոցացման մասին համաձայնագրի ամբողջականությունը»,- ասել է Եվրախորհրդի մամլո քարտուղար Պիա Արենքիլյե Հանսենը Բրյուսելում տված ճեպազրույցում:

Նա նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունը կողմերին հնարավորություն կտա լրացուցիչ ժամանակ ստանալ ասոցացման մասին համաձայնագիրը և առաջին հերթին՝ դրա առևտրային մասը ավելի լավ իրականացնելու համար:

Ընդ որում, հանձնաժողովի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ազատ առևտրի գոտու մասը հետաձգելու վերաբերյալ որոշումը կապված չէ Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել