Նախաբանի փոխարեն

Ես Արթուրն եմ: 29 տարեկան եմ: Շուտով կլրանա 13-րդ տարին, ինչ Մոսկվայում եմ ապրում: Այստեղ հասցրել եմ լավ տեղավորվել: Երեք տարի է ինչ կազինոյի մենեջեր եմ աշխատում, ինչը թեև ստվերային բիզնես է, բայց Մոսկովյան չափանիշներով անգամ մեծ եկամուտներ է ապահովում, լավ կապեր ու շռայլ կյանքով ապրելու հնարավորություն: Այնքան շռայլ, որ կարող եմ ինձ թույլ տալ ունենալ ինչ մեքենա ուզեմ ու ինչ աղջիկ ուզեմ, ապրել կենտրոնում գտնվող իմ холостяцкий բնակարան-ստուդիայում և վարել այն կենսակերպը, որը վայելում եմ հիմա:

Բայց Մոսկվան… ինչո՞ւ մենակ Մոսկվան, ցանկացած գեոլոկացիա, ունի մի մեծ թերություն. այն սկսում է ձանձրացնել ու կլանել քեզ, դու սկսում ես անգամ մեգապոլիսի տված հաճույքներից հոգնել ու եթե ժամանակ առ ժամանակ քեզ չթոթափես, ապա մեգապոլիսը քեզ կուլ կտա, կճզմի ու դուրս կթքի, կամ էլ ստիպված կլինես ապրել սցենարով՝ ամուսնանալ, ընտանիք կազմել, բարձրաշխարհիկ կյանք վարել: Գուցե մի օր ես էլ արժանանամ այդ տարբերակներից մեկին, բայց ոչ այսօր:

Այսօր ես ապրում եմ, ապրում եմ այնպես, ինչպես ես եմ կամենում ու ինչպես ինձ է հաճելի: Իսկ ի՞նչ կարող է կամենալ ու ի՞նչը կարող է հաճելի լինել 30-ը չբոլորած մեկի համար, ում տարեկան եկամուտը վեցնիշանի թիվ է կազմում (ռուբլիով չէ… առավել ևս՝ ոչ դրամով): Բնականաբար՝ խնջույքներ, ալկոհոլ, թմրանյութեր (անձամբ ես արեն 4 տարուց ավել է, ինչ սկզբունքորեն չեմ օգտագործում) և իհարկե կանայք:

Նկատեք, ոչ թե սեքս, այլ կանայք: Սեքսը տրիվիալ է: Մոսկվայում սեքսով ոչ մեկին չես զարմացնի: Ամեն խավն այստեղ ունի իր հնարավորությունների սահմանը: Հոկտեմբերյանի գյուղերից եկած խոպանչին միշտ էլ կարող է ինչ որ ալկաշկայի ճարել, կամ ամուսնալուծված ինչ որ հասուն կնոջ, կամ էլ՝ բացառիկ դեպքերում ավելի հարմար տարբերակ: Միլլիոնների հետ խաղացող բիձուկները կարող են միշտ ճարել 20-ամյա երկարոտ путана-содержанка-ների, ովքեր հանուն папик-ի դրամապանակի, ամեն ինչի էլ պատրաստ են…

Այս ամենը ինձ համար չէ: Ավելի ճիշտ, իհարկե կարելի է երբեմն էդ բիձուկների քածերին մի գիշերով վրաներից տանել, չէ՞ որ իրենք էլ մեկ-մեկ դրամապանակից ու ծերունական նամշահոտից, այլ բաների ցանկություն էլ են ունենում: Բայց դե դա արդեն ձանձրացրել է: Ավելի հետաքրքիր է, երբ օգտվելով քո խարիզմայից, քո արտաքնից, քո վարքից ու հոգեբանության իմացությունից, և հիմնվելով քո դրամապանակի հնարավորությունների վրա (содержанка պահելու համար չէ, ընթացիկ ծախսերի մասին եմ ասում), գայթաակղես քեզ դուր եկած կնոջը, մի քանի օր, առավելագույնը շաբաթ, հիանալի ժամանակ անցկացնես հետն ու անցնես առաջ: Այ դա ես եմ, այ դա ինձ հաճույք է պատճառում ու ըստ էության, այ հենց դա էլ կարելի է համարել իմ կարճաժամկետ հեռանկարի առաջնահերթությունը: Բայց դե չհոգնեցնեմ տեսականության ու «Մոսկովյան դրվածքի մասին» պատմություններով:

Այս ամառ վերջապես հնարավորություն ընձեռվեց մի քանի շաբաթով գալ Երևան: Հայաստանյան անձնագրիս հետ կապված թղթաբանական հարցեր կային, որոնք մի քանի օր էին պահանջում լուծելու համար, բայց դե առիթից օգտվելով, ասեցի կարոտս առնեմ ու մոտ մի ամիս մնացի ծննդավայրումս: Պետք է խոստովանեմ, որ ես Հայաստանի մասին պատկերացումներում բավականին սխալվում էի ու ինքս էլ զարմացա նրանից, թե ինչ լայն հորիզոններ կարող է առաջարկել այս փոքր երկիրը прожженный ժիգանի համար: Բացի կարոտս առնելուց ու փաստաթղթային հարցերը կարգավորելուց, ես անհաղորդալի նոր տպավորություններ ստացա Հայաստանում՝ ու հատկապես՝ սեքսուալ ճակատում: Հենց դրա մասին էլ պատմեմ, որովհետև անգամ հայաստանցիների մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ զուգահեռ իրականություն կա հենց իրենց կողքը, որը նրանցից ոմանք չեն նկատում, ոմանք չեն ուզում նկատել, ոմանք էլ նկատում են, բայց մասշտաբները չեն պատկերացնում…

Երևանում

Երևանում առաջին մի քանի օրը առանձնապես հետաքրքիր բաներ չկային, հիմնականում գործերրով էի խառը, դե մեկ էլ բնականաբար բարեկամությանը հանդիպելով: Երբ այս պարտադիր ու արարողակարգային պահերը վերջացրեցի, ինձ նվիրեցի իմ համար այդքան հին, բայց նոր տիեզերքը հայտնաբերելուն:

Բարեբախտաբար, դասարանցի ու բակի որոշ տղերքի հետ կապս պահպանվել էր, մի քանիսն էլ չէին գնացել այլ երկրներ: Առաջին մանկության ընկերս, որին հանդիպեցի, Աբուլիկն էր: Աբուլիկը նեղվում ա, որ իրան Աբուլիկ ես ասում, հիմա ինքը Աբոն ա: Աբոն միշտ խոսում էր, թե ոնց պտի ճիշտ ձևը լինի, ոնց ա ինքը բեսամթ գործեր բռնելու, ինչերի ա ինքը հասնելու: Աբոն դպրոցի լավ տղեն էր, անգամ կարում էր փող հավաքել, ինչ համար մի անգամ ծնող էին կանչել տնօրենի մոտ: Աբոն դպրոցի ուժեղ տղեն էր ու սովորել չէր սիրում: Հիմա Աբոն ավտոմեխանիկ ա աշխատում, հասցրել ա ամուսնանալ ու բաժանվել, կյանքի հաճույքներից էլ իրիկունը՝ գործից հետո մի երկու շիշ պիվա խմելն ա, մեկ էլ ամիսը մեկ բոզի գնալը, կամ էլ, եթե էլ ճար չկա՝ նախկին կնոջը հանդիպելը:

Մի խոսքով, ոչ մի արտառոց բան Հայաստանի համար՝ գողականով ապրած ու քիչ գիտելիքներով դեռահասություն և արդեն 30 տարեկանում ամրագրված неудачники ճակատագիր: Обыденный типаж: Ու գուցե Աբոյի հետ հավես էլ չանեի հանդիպել, եթե չլիներ Աբոյի քույրը՝ Մագան: Մարգարիտան: Մագան երկու տարի փոքր էր, բայց ես իրան սիրում էի, կամ ինչպես այն ժամանակ էր ընդունված անվանել դրան՝ «ուզում էի»: Մագան սիրուն աղջիկ էր ում մեծ ախպեր աբոն տանել չէր կարողանում ուզողներին ու ծեծում էր: Ինձ էլ մի անգամ ծեծեց, երբ քույրը ասել էր, որ ես իրեն համոզել եմ, որ ինձ շենքի հետևը պաչի… Հետո ես գնացի Մոսկվա…

Մագան մեծացել էր, արդեն էդ դեռահասական անհարթությունները չկային: Սիրուն էր: Ավելի ճիշտ, նոստալիգիան էր երևի մեջս խոսում, առաջին սիրո գործոնը, բայց բարետես աղջիկ էր: Այդպես էլ չէր ամուսնացել: Աբոյի հետ բարձրացանք իրենց տուն, մերը փաթաթվեց ու էլի տենց դեպքերում նախատեսված արարողակարգային միջոցառոււմներից ու ճառերից արեց ու սուրճ առաջարկեց: Մագան էլ էր տանը, աչքերով չէր ուտում, բայց կրակում էր:

Դե հա, ինքը արդեն 27 տարեկան ա, տենց էլ չի ամուսնացել, իսկ ստեղ Մոսկվայից եկած դպրոցական սերն ա, լավ տեսքով, լավ հագնված, լավ օծանելիքով, ինչի՞ չէ որ: Մագան մենակ մի բան չգիտեր: Ավելի շուտ, շատ բան չգիտեր: Ես ամենևին չէի եկել Հայաստան՝ ամուսնանալու համար: Ինձ հետաքրքիր էր Մագան, բայց 13 տարի հետո շենքի հետևի գողացած համբույրն ու առաջին սիրո (եթե կա այդպիսի) գործոնը չափազանց սենտիմենտալ կատեգորիաներ են ինձ համար: Իսկ իմ գնահատող հայացքները ավելի շատ, եթե չասեմ մենակ, նրա կազմվածքին էր ուղղված:

Այլ պարագայում գուցե և այդքանով էլ սահմանափակվեի: Վատը չէր Մագան, բայց այնպես էլ չէր, որ շունչս կտրելու աստիճան լավն էր: Դպրոցական սիրո պահն էլ ինչ որ ինտրիգ մտցնում էր, բայց վերջնական գործոն չէր: Վերջանական գործոնը, որը իրոք անկրկնելիություն էր մտցնում՝ տաբուն էր: Հայաստանում տաբուները շատ են, իսկ ընկերոջդ (թեկուզ ոչ ամենամտերին) քրոջ հետ սեքսը՝ առավել ևս տաբու է: Բայց ոչ ինձ համար: Ինձ համար տաբուները, հատկապես նման տաբուները՝ մարտահրավեր ու խթանիչ են: Հարմար պահը, որը ըստ երևույթին արհեստականորեն էին ստեղծել, բռնացրեցի ու համարս թողեցի: Առանց որևէ խոսակցությունների: Իմաստ էլ չկա: Իրավիճակը ավելի պարզ չէր կարող լինել: Եթե տնով տեղով այնպես են անում, որ ես իր վրա ուշադրություն դարձնեմ, ինքն էլ կանացի պարզունակ հնարքներն ա կիրառում, ուրեմն ես խաղում եմ այդ խաղը, բայց իմ կանոններով:

Երեկոյան նա զանգահարեց: Հաջորդ օրը դուրս եկանք: Մանկությունը հիշեցի, որովհետև Մագան կարծում էր, որ իր հիմնական առավելությունը հենց անցյալն է: Դա լավ էր, որովհետև որքան ավելի է համոզված քեզանից ինչ որ բան ակնկալող կինը, որ ամեն ինչ հենց իր պլանավորածով ու ուզածով է գնում, այնքան ավելի հեշտ է տղամարդու համար, առավել ևս, երբ իրականում հենց ի՛ր պլավորածով ու իր ուզածով է գնում: Հետո Մագան լրիվ բացվեց ու սկսեց իրենից պատմել: Երկու լուրջ հարաբերություններ էր ունեցել: Մեկին ինքն էր մերժել, մեկն էլ, որ «ամերիգայեն եկած էր» էնքան էր ձգձգել ու էնքան էր հեռակա հարաբերություններով տարվել, որ վերջում հենց ինքն էր հոգնել: Մագան հատուկ և նորբորեն շեշտում էր, որ ինքը էլ երբեք չի հանդուրժի հեռակա հարաբերություններ (հեսա, գնամ մյուս տոմսն էլ առնեմ միանգամից):

Ինչ որ մի պահից, ես արդեն չէի խոսում, միայն կարճ «հա-ըհը, դե հա, բնականաբար» ակնարկներ էի անում ու գլխով անում: Երբ Մագան արդեն ճիշտ հոգեվիճակում էր, առաջարկեցի փոխել տեղներս ու գնալ ավելի հանգիստ տեղ: Մագան խորամանկ ժպտաց ու համաձայնվեց…

Սեքսը Մագայի հետ հետաքրքիր չէր: Նա անփորձ էր և անգամ կիսաշինծու ակտիվությունը չէր օգնում թաքցնել դա: Չէ, կույս չէր, բայց հարուստ փորձ էլ չուներ: «Մի անգամ եղել ա, մամայի արև, ես չէի ուզում, ստիպեց…»: Ըհը, ստանդարտ հայ առաքինի ծտերի հեքիաթն ա: Եթե ես՝ ես չլինեի, գուցե և հավատայի, ինչպես Հագան էր հավատում, որ կահավատամ, բայց դե ամեն փորձառու մարդն էլ գիտի, որ բռնաբարությունից հետո այդքան հեշտ չի կնոջ համար: Ինչ որ ժամանակ է պետք ու անպայման՝ առողջ սեռական կյանք: Չես կարող բռնաբարվել, հետո մի քանի տարի ոչինչ չանել, իսկ հետո երկորդ անգամը страстная тигрица (համենայն դեպս ինքը երևի իրեն այդպիսին էր պատկերացնում) դերը ստանձնել… Սակայն Հայաստանում եթե սեքսից հետո չի եղել ամուսնություն, ուրեմն դա կամ բռնաբարություն ա, կամ էլ աղջիկն ա քած: Չնայած Հայաստանում էդ հողի վրա գժվել են՝ կարան փախցնեն, բռնաբարեն ու էդ դառնա ամուսնություն, կամ էլ սեքսը լինի ամուսնությունից հետո, իսկ հետո էլ կինը դառնա քած: Հայաստանցիներն իրենք են արդեն խճճվել իրենց озабоченност-ի, կոմպելքսների, տաբուների ու ցանկությունների մեջ:

Ես իհարկե Մագային հանգստացրի՝ ասելով, որ իմ համար դա ոչ մի նշանակություն չունի և դա այդպես էլ կար, դա ինձ համար ոչ մի նշանակություն չուներ, որովհետև եթե նա կույս էլ լիներ, ես զղջալու ոչ մի բան չունեի: Ուզեցի, հասա, ևս մեկ հետաքրքիր դրվագ իմ հիշողություններում: Թե չէ կո՜ւյս, չկույս… էդ ո՞ր մի չկույսն ա տենց ծնվում, բոլորն էլ կույս են լինում մինչև առաջին անգամը:

Երեկոյան կողմ գնացինք տուն: Մագայի հետ ես էլ սեքս չեմ ունեցել: Համարս էլ նույն օրը փոխեցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել