1in.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը կարծում է, որ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն մինչև կոկորդը կուշտ է ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսի տրանսֆերային քաղաքականությունից:
«Ռոնալդուն մինչև կոկորդը կուշտ է Ֆլորենտինո Պերեսի քաղաքականությունից: Երբ նա եկավ «Ռեալ», թիմում էր նաև Ռոբենը: Ռոնալդուն ցանկանում էր http://www.realtotal.de/wp-content/uploads/2014/09/2012-12-17-perez-660×385.jpgխաղալ նրա հետ, բայց հոլադացու տրանսֆերը վաճառեցին:
Երկու տարի առաջ վաճառեցին Իգուաինին: Դա նույնպես դուր չեկավ Ռոնալդուին: Անցած տարի իրավիճակը կրկնվեց, երբ վաճառեցին Օզիլին: Այս տարի նրանք հրաժեշտ տվեցին Դի Մարիային ու Ալոնսոյին»,- ասել է Կալդերոնը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1428811.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել