Օպերային թատրոնի 81-րդ թատերաշրջանը նվիրվում է Գոհար Գասպարյանի հոբելյանինLife.panorama.am-ը գրում է․

Օպերային թատրոնի 81-րդ թատերաշրջանը նվիրվում է Գոհար Գասպարյանի հոբելյանին: Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմանը կնախորդի մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի 90-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրությունը, թատրոնի նախասրահում կներկայացվեն նաև արտիստուհու բեմական զգեստները:  

Այսօրվանից սկսած` երեք ամիս շարունակ, օպերային թատրոնում կներկայացվի «Կրկին ու դարձյալ Գոհար Գասպարյանի հետ» խորագրով ճանաչողական հանդիպումների շարքը: Երգչուհու երկարամյա բարեկամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը կներկայացնի արտիստուհու կյանքն ու գործունեությունը, կցուցադրվեն ֆիլմեր, կկազմակերպվեն համերգային ցերեկույթներ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել