Replik.am-ը գրում է․

Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ որոշ փորձագետների կարծիքով  աշխարհում առաջին պաշտոնական «սելֆի»-ն արել է բրիտանացի լուսանկարիչ Օսկար Գուստավ Ռեյլանդերը ավելի քան 150 տարի առաջ։ Նշվում է, որ այն վաճառվել է 113.000 դոլարով:

Ըստ աղբյուրի` լուսանկարը, որն արվել է 1850-ականներին, հայտնաբերվել է 19-րդ դարի հին լուսանկարների ալբոմում։ Ռեյլանդերը հայտնվել է աղմկոտ սկանդալում, երբ հրապարակել է «Կյանքի 2 ուղի» 32 լուսանկարներից բաղկացած հավաքածու, որը մշակվել է ֆոտոմոնտաժի օգնությամբ. լուսանկարներում մոդելները մասամբ մերկ են։

Լուսանկարչի հեղինակությունը փրկել է Վիկտորյա թագուհին, ով գնել է լուսանկարներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել