Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում 20 զույգի պսակադրության արարողություն է կատարել:

Նշվում է, որ պսակադրության կարգը կատարվել է կաթոլիկ եպիսկոպոսների հավաքից մեկ օր առաջ, հավաքում վերանայվելու է կաթոլիկ եկեղեցու ուսմունքը ընտանիքի հարցերի վերաբերյալ: Սուրբ Պետրոսի տաճարում պսակադրվողների մեջ եղել են զույգեր, որոնց կարգավիճակն ավանդաբար չի խրախուսվում Վատիկանի կողմից. նրանցից ոմանք ամուսնությունից առաջ ապրել են միասին, իսկ ամուսնացող կանանցից մեկը երեխա է ունեցել նախորդ սիրավեպից:

Հավելենք նաև, որ Ֆրանցիսկոսը պապ դառնալու պահից սկսած իր նախորդ Բենեդիկտոսից տարբերվող ձևով է աշխատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել