e4c2be06201bb6ddf0ad5f14a59f1f31Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են 36-ամյա Վահագն Գրիգորյանի վարած Mercedes Bens մակնիշի 70 DD 101 համարանիշի և 31-ամյա Հարություն Մանգասարյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ՍD 178 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու բախվել ծառին: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է թիվ 2-րդ հիվանդանոց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել