Araratnews.am-ը գրում է․
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը փչացած հավի միս էր մատակարարել Երևանի Նոր- Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին: Ըստ քննչական կոմիտեի՝ քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ քննություն է ընթանում` հավի մսի ձեռքբերման աղբյուրը, նախնական որակը, քիմիական նյութերով մշակված ապրանքի իրական ծավալները, մանկապարտեզներին հավի միս մատակարարելու համար Երևանի քաղաքապետարանի մրցույթի և դրա արդյունքներով Էդվարդ Մխիթարյանին հաղթող ճանաչելու հանգամանքները պարզելու համար։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ձեռք է բերել քաղաքապետարանի` 2014թ. կատարած գնումների մասին պայմանագրերը, որոնք ուսումնասիրելուց հետո համապատասխան գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին:
«Ամբողջական փաթեթի վերլուծությունը մենք նախորդ երկուշաբթի ներկայացրել ենք կառավարությանը: Մինչ այդ ևս ներկայացրել էինք մի քանի առաջարկներ: Կարևոր առաջարկներից մեկն այն է, որ պետք է մշակել մրցույթի անցկացման նոր կարգ: Եվ կարգը պետք է լիներ ոչ միայն ոլորտի հետ կապ չունեցող գնային առաջարկների մակարդակով, այլ գոնե ներառեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ