Replik.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահություն է հայտնել, որ իր ակումբը ունակ է կրկնել հաջողությունը և կրկին հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հենրիխը խոսել է նաև նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի մասին` նշելով, որ այդ խաղում չիրացրած մի քանի լավ պահերի պատճառով իր վրա մեծ ճնշում է զգացել:

«Մենք կարող ենք կրկին հասնել Լիգայի եզրափակիչ: Մենք բավարար ներուժ ունենք և կանենք ամեն հնարավորը այդ նպատակին հասնելու համար: Սակայն դրա համար նախ պետք է դուրս գանք խմբից: Ես արդեն չեմ հիշում «Ռեալի» դեմ այն խաղի մասին, այդ ժամանակ ակումբն ինձ օգնեց, և ես կարողացա հաղթահարել ճնշումը»,-ասել է Մխիթարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել