020f2610-3bc9-11e4-85de-2ba3c4255b37_4515742601in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2 արկղ գարեջուր է ուղարկել Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյին Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում իրենց երկրների թիմերի խաղի արդյունքի վերաբերյալ գրազի պատճառով, որը տանուլ է տվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Խաղի նախօրեին դի Ռուպոն թվիթերյան իր պաշտոնական էջում մարտահրավեր է նետել Օբամային. «Հե՛յ, Օբա՛մա, ես պատրաստ եմ բելգիական հրաշալի գարեջուր խաղարկել, որ մեր «կարմիր սատանաները» ձեզ կհաղթեն քառորդ եզրափակչի խաղում»,- գրել է վարչապետը:

Հանդիպումն ավարտվել էր 2:1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի:

Սեպտեմբերի 12-ին Բելգիայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջը հայտնել է, որ Օբամայից կից նամակով դի Ռուպոյի համար Բրյուսել է ուղարկվել ամերիկյան գարեջուր:

«Որպես ամերիկացի՝ մենք միշտ պատրաստ ենք համագործակցել մեր բելգիացի գործընկերների հետ, բացառություն է միայն ֆուտբոլի դաշտը: Կտեսնվենք 2018-ին»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել