rH6Sl0p41in.am-ը գրում է․

Մարդիկ, որոնք աշխատանքի են գնում ոտքով կամ հեծանվով, ավելի քիչ են ենթարկվում սթրեսների և ի վիճակի են ավելի արագ կենտրոնացնել ուշադրությունը, քան նրանք, որոնք աշխատանքի են մեկնում ավտոմեքենայով:

Նման եզրակացության եկել են Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները, որոնք 18 տարվա ընթացքում հարցում են անցկացրել 18 հազար բրիտանացիների շրջանում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ միայն ոտքով կամ հեծանվով աշխատանքի գնալն է դրական արդյունք տալիս, այլ նաև հասարակական տրանսպորտով երթևեկելը ավելի նախապատվելի է, քան մեքենայով:

Ավտոբուսում, գնացքում կամ կայարաններում մարդիկ կարող են թուլանալ, կարդալ՝ ասում է Preventive Medicine ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակ Ադամ Մարտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել