Untitled-1

1in.am-ը գրում է.

Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են ավտոմեքենաների վարորդների համար սահմանել հավելյալ վճար՝ ճանապարհային ենթակառուցվածքներից օգտվելու համար:

Ենթադրվում է, որ հիմնական ֆինանսական ծանրաբեռնվածությունը կընկնի զբոսաշրջիկների ու արտասահմանցիների վրա. Գերմանիայի քաղաքացիների համար վճարը պետք է հաշվարկվի հարկերը վճարելիս: Անգելա Մերկելի առավել վիճահարույց օրինագծերից մեկը սպառնում է ճեղք մտցնել կառավարական կոալիցիայում ու լուրջ տարաձայնություններ՝ Բեռլինի ու Բրյուսելի միջև:

Օրինագիծը գրեթե պատրաստ է և կհրապարակվի արդեն հոկտեմբերին:

2016-ից նոր վճարը կկազմի տարեկան 20-150 եվրո՝ կախված ավտոմեքենայի լիտրաժից, տարիքից և թե որքանով է այն էկոլոգիական: Պետք է վճարեն բոլոր ավտոմեքենա ունեցողները՝ թե՛ գերմանացիները, թե՛ արտասահմանցիները:

Ընդ որում՝ հիմնական ֆինանսական ծանրաբեռնվածությունը կընկնի հենց եկվորների վրա, իսկ նրանք, ովքեր ապրում են Գերմանիայում, կվճարեն հարկերի տեսքով՝ գրում է «Կոմերսանտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել