Life.panorama.am-ը գրում է․

Ռոման Բաբայանը  նոր ֆիլմում նկարահանվելու համար ստիպված կլինի թուրքերեն սովորել

Դերասան Ռոման Բաբայանը, ում հեռուստադիտողները կարող են տեսնել  նոր «Ամնեզիա» հեռուստասերիալում, թուրք-գերմանական համատեղ արտադրության  գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու հրավեր է ստացել: Նա Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ ինքը   խաղալու է   գլխավոր  դերում, կերտելու է հայ երիտասարդի կերպար, ով կնոջ և երեխայի հետ  մեկնում է Թուրքիա՝այնտեղ աշխատելու նպատակով:

«Ֆիլմը հայրենասիրական բնույթ ունի, սցենարիստը Թուրքիայում ծնված  հայ է, ռեժիսորը՝ այլազգի: Գլխավոր դերակատարուհին  հայուհի է, երեխայի դերակատարին ևս կընտրեն Հայաստանից: Ֆիլմում ընդգրկված են նաև ճանաչված դերասաններ Թուրքիայից»,-մեզ հետ զրույցում պատմեց դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել