Galatv.am-ը գրում է․

Գյումրիում այսօր դիմավորեցին սեպտեմբերի 14-ին Տաշքենդում ընթացող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն   գյումրեցի մարզիկ Արթուր Ալեքսանյանին:

Արթուր Ալեքսանյանին դիմավորել են Գյումրու Շիրակ օդանավակայանում, որից հետո քաղաքի մուտքի մոտ, որտեղ մարզիկին շքեղ Գյումրվա կառքը տարել է մինչեւ Կենտրոնական հրապարակ:

Արթուր Ալեքսանյանը սկզբում մտել է  Ս. Աստվածածին եկեղեցի, որից հետո մոտեցել է հրապարակում իրեն սպասող գյումրեցիներին:

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, սակայն աշխարհի առաջնությունում հաղթում է առաջին անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել