1in.am-ը գրում է․
Մահացել է կալիֆոռնիական Sound City Studios ձայնագրման ստուդիայի տեր Թոմ Սքիթերը, հայտնում է Billboard-ը:
«Մենք կորցրինք մեր բոսին՝ Թոմի Սքիթերին: Շնորհակալություն Sound City Movie ֆիլմի ստեղծողներին, որ դուք կարողացաք իմանալ նրա մասին: Շնորհակալություն բոլորին, ովքեր վերջին մի քանի տարին Թոմին հանդիպել են մեր ստուդիայում. նրան դուր էր գալիս շփվել և իմանալ՝ որքան հեռուն եք գնացել կարիերայում»,- ասվում է ստուդիայի պաշտոնական հայտարարության մեջ:
Ստուդիան հիմնվել է 1969 թ.: Այնտեղ Nirvana խումբը ձայնագրել է իր ամենահայտնի Nevermind ալբոմը: Ստուդիայում ձայնագրվել են Slipknot-ը, Kings of Leon-ը, Queens of the Stone Age-ը, Metallica-ն, Arctic Monkeys-ը, Noah and the Whale-ը, Ջոննի Քեշը, Նիլ Յանգը, Ռոննի Ջեյմս Դիոն և այլք:
2013 թ. Nirvana-ի նախկին թմբկահար և Foo Fighters խմբի լիդեր Դեյվ Գրոլը թողարկել է Sound City փաստագրական ֆիլմը, որում ընդգրկվել են ստուդիայում ձայնագրվող երաժիշտների հետ շատ հարցազրույցներ և արխիվային կադրեր ստուդիայի պատմությունից: