«Սերժանտի անբարեխիղճ վերաբերմունքը բարդացրեց ինքնասպանության գործի քննությունը»Armlur.am-ը գրում է․

Ժամկետային զինծառայող 22-ամյա Սամվել Հարությունյանի ինքնասպանության գործի շրջանակներում կալանավորված շարքային Վարդան Դավթյանի պաշտպան Արմեն Ադամյանը Armlur.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ առաջադրված 4 մեղադրանքներից 3-ն իր պաշտպանյալին որևէ կերպ չեն առնչվում: Արմեն Ադամյանի խոսքով` սերժանտը, ով ներգրավված է գործում, եթե բարեխիղճ լիներ, ավելի վաղ պետք է արձագանքեր, որպեսզի ներկայիս խառնաշփոթ վիճակը չլիներ: Նախաքննության անվտանգությունից ելնելով` պաշտպանն այլ մանրամասներ չհայտնեց: Ա. Ադամյանը վստահաբար հավելեց միայն, որ իր պաշտպանյալի և Սամվել Հարությունյանի հարաբերությունները եղել են շատ ավելի ջերմ վիճակում, քան մյուսներինը: Տեղեկացնենք, որ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործով՝  նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նաև 359 հոդվածի 1-ին և 358 հոդվածի 1-ին մասերով, 360 հոդվածի 2-րդ մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի կողմից պետի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել