Լեզվի տեսչության պետը՝ «ազիզի» ու «ախպեր ջանի» մասին. «Միշտ չէ, որ օրենքը կարողանում է լեզվին պաշտպան կանգնել»Aravot.am-ը գրում է․

Օրերս բրենդինգի փորձագետ Տիգրան Բալոյանը կարծիք էր հայտնել, թե Լեզվի պետական տեսչությունը թույլ է տալիս ֆիլմերում եւ սերիալներում «յանի», «ազիզ», «ախպեր ջան» ժարգոնային բառեր օգտագործել, իսկ գովազդում թեթեւ շեղումներն արգելում են: «Եթե ուզում են լեզուն պահպանել, մինչեւ գովազդն այնքա՜ն բան կա: Լեզվի տեսչությունն իր մոտեցումներում միակողմանի է»,-ասել էր Բալոյանը: Այս առնչությամբ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն Aravot.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ շեղումներ առկա են ե՛ւ գովազդներում, ե՛ւ ֆիլմերում, ու խոսքը թույլ տալ-չտալուն չի վերաբերում: «Մենք պարզապես հսկում ենք: Խնդիրն այն է, որ ֆիլմերում հանդիպող շեղումների դեպքում օրենսդրական առումով ոչինչ չենք կարող անել, որովհետեւ անկատար է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, քանի որ օրենքով պատասխանատվությունը սահմանված է, պատասխանատվության չափը՝ ոչ: Իսկ գովազդների դեպքում կարող ենք գոնե որոշակիորեն ազդել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել