Tert.am-ը գրում է․
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը ցույց տվեց ֆանտաստիկ արդյունք՝ աշխարհի երկու չեմպիոն՝ Արսեն Ջուլֆալակյան և Արթուր Ալեքսանյան: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը։
-Կարե՛ն, երկու աշխարհի չեմպիոն՝ մեկ առաջնությունում. ի՞նչ արդյունք է սա, բացի նրանից, որ բոլորը ոգևորված ու հիացած են մեր մարզիկների ելույթներով:
- Ֆանտաստիկ արդյունք է: 8 քաշային կարգերում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկվել , 8 հավաքածու է խաղարկվել, և միակ երկիրը, որ երկու չեմպիոն ունի, Հայաստանն է: Համեմատության համար նշեմ, որ մեկական չեմպիոն ունեն Ռուսաստանը, Իրանը, Սերբիան, Հունգարիան,Ֆրանսիան:
-Շատ է խոսվում սպորտի տարբեր մարզաձևերի առումով, թե ինչ վիճակում են դպրոցները, որ չկա ֆինանսավորում , մարզիչներն արտագաղթում են: Ի՞նչ վիճակում են ըմբշամարտի դպրոցները:
-Ըմբշամարտի դպրոցներն ամենալավ վիճակում են, կամ՝ ամենալավերից մեկը: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ոչ մի միջոց չի խնայում, տարեկան մոտ 1 միլիոն 200 հազար դոլարի չափ ներդրումներ է անում: Ամեն ինչի՝ խմբակներ, մարզիկներ, մարզիչներ, հավաքականներ, դեղորայք, մրցաշարեր, ամեն ինչի վրա այդ գումարները ծախսվել են, և դրա համար էլ նման արդյունքներ են գրանցվում:Եվ այս գումարից մի մասն ուղղվում է խրախուսական համակարգերին, վերջապես, պարգևատրումներին, որպեսզի մարզիկներին տանք, որ լուրջ հաջողության հասնելու դեպքում խթան ունենան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



