Aroxj.am-ը գրում է․
Փոքր երեխաների ականջի ցավերը հիմնականում արտաքին կամ միջին ականջի բորբոքման կամ ականջը քթըմպանի հետ կապող լսափողի խցանման հետևանք է: Այս և մի քանի այլ խնդիրներ ունենում են իրենց ախտանիշները: Ախտանիշներից յուրաքանչյուրի առկայության դեպքում պետք է լինել շատ հետևողական, քանի որ շտապ բուժում չձեռնարկելու դեպքում ականջի հիվանդությունները շատ վտանգավոր են դառնում հատկապես մանկահասակ երեխաների մոտ: : Օրինակ, հնարավոր է կուտակված թարախի հետևանքով պատռվի թմբկաթաղանթը, կամ վարակը տարածվի դեպի քունքոսկրը: Ականջի ինֆեկցիաներ հիմնականում հանդիպում են 6 ամսականից 3 տարեկան երեխաների մոտ: Որոնք են դրանք և ինչպես ախտորոշել. ներկայացնում է՝ Aroxj.am-ը:
Ականջի ինֆեկցիայի տեսակները
Ականջի ինֆեկցիան կարող է վիրուսի կամ մանրէի հրահրմամբ ի հայտ գալ, հատկապես երբ երեխայի մոտ այլ հիվանդություն է նկատվում: Կան նաև ինֆեկցիայի տեսակներ, որոնք զարգանում են առանց ողեկցող հիվանդության:
- Սուր ինֆեկցիա
Բորբոքման այս տեսակը թմբկաթաղանթի հետնամասում հավաքված հեղուկների անբավարար արտահոսքի արդյունքում է ի հայտ գալիս և կարող է որոշ ժամանակով լսողության կորստի պատճառ դառնալ:
- Քրոնիկ ինֆեկցիա
Թմբկաթաղանթի հետնամասում հավաքված հեղուկը, այտուցվածությունն ու ինֆեկցիան չի անցնում կամ վեց ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ կրկին ի հայտ է գալիս, ինչը կարող է ականջի առողջությանը երկարաժամկետ կամ անդառնալի վնաս հասցնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ