1. Օսկար Ուայլդը մահանում էր անճաշակ պաստառներով կահավորված սենյակում: Մոտալուտ մահը չփոխեց նրա վերաբերմունքը կյանքի հանդեպ: «Սոսկալի գունապնակ, մեզնից մեկը պետք է հեռանա» խոսքերից հետո Ուայլդը կյանքից հեռացավ:   

2. Թագուհի Մարիա Անտուանետտան, բարձրանալով կառափնարան, տրորեց դահճի ոտքը, ապա ասաց. «Կներե՛ք, պարո՛ն, պատահաբար ստացվեց»:

3. Կայսրուհի Ելիզավետա Պերովնան ծայրաստիճան զարմանք պատճառեց բժիշկներին, երբ մահից կես րոպե առաջ բարձրացավ բարձերի վրա ու հարցրեց, «Ի՞նչ է, ես դեռ ո՞ղջ եմ»: Սակայն բժիշկները դեռ չէին հասցրել վախից քարանալ, երբ ամեն ինչ ինքնստինքյան իր տեղն ընկավ:  

4. Ամերիկացի դրամատուրգ Յուջին Օ՛նիլն ասել է.

Ես այդպես էլ գիտեի, այդպես էլ գիտեի: Ծնվել եմ հյուրանոցում ու, գրո՛ղը տանի, մեռնում եմ հյուրանոցում:

10 изречений знаменитых людей перед смертью

5. Լրտես-պարուհի Մատա Հարին իր վրա նշան բռնած զինվորներին  օդային համբույր ուղարկեց և ասաց. «Ես պատրաստ եմ, տղանե՛ր»:   

6. Սրանք անգլիացի արձակագիր Սոմերսեթ Մոեմի խոսքերն են. «Մեռնելը ձանձրալի ու տխուր գործ է: Խորհուրդ եմ տալիս երբեք դրանով չզբաղվել»:

7. Ամերիկացի գրող Վիլյամ Սարոյան.

Յուրաքանչյուրին էլ վիճակված է մահանալ, սակայն ես կարծում էի, թե ինձ համար բացառություն  կանեն: Եվ ի՞նչ:

8. Հայտնի անգլիացի վիրաբույժ Ջոզեֆ Գրինը սովորության համաձայն չափում էր իր զարկերակային ճնշումը: Հանկարծ նա ասաց. «Զարկերակը կորավ»:

9. Անգլիացի գրող ու քննադատ Լիտտոն Ստրեչին ասել է. «Եթե մահը հենց սա է, որ կա, ապա ես հիացած եմ նրանով»:   

10. Ռուս գրող-երգիծաբան Սալտիկով-Շչեդրինը մահվանը ողջունել է «Այդ դո՞ւ ես, տհա՛ս» խոսքերով:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել