reu_20239491in.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը հայտնել է Չեմպիոնների Լիգայում թիմի մեկնարկից իր ակնկալիքների մասին և նշել, որ այս մրցաշրջանում ևս մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն է Մադրիդի «Ռեալ»-ը:

««Ռեալ»-ը ֆավորիտ է: Նրանք հզորացրել են առանց այն էլ հզոր կազմը: «Արքայական ակումբ»-ը գերազանց թիմ է, որի հիմքում մեծ փողեր են դրված: Բայց այն թիմ է, որին պետք է հաղթել: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ: Կարևոր չէ, դա կլինի հենց այս մրցաշրջանում թե առաջիկա երեք տարիների ընթացքում, բայց ես կրկին ցանկանում եմ պայքարել տիտղոսի համար»,- Goal-ը մեջբերում է Լամի խոսքերը:

Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում «Բավարիա»-ն իր առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 17-ին: Մյունխենյան ակումբը սեփական հարկի տակ կմրցակցի «Մանչեթսեր Սիթի»-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել