Ինչպես տեսնում ենք` որևէ վերջնահաշվում ավելորդ սպասողականությունը, դիվանագիտական հավաստիացումները, ավելորդ լավատեսությունը կոպեկի օգուտ չեն բերում...Դիմում և հորդորում եմ բոլոր ու բազմաթիվ այն ընկերներին, ովքեր հաճախակի ճանապարհորդում են, շփվում են միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ...մի արեք ավելորդ հաշվարկներ, մի վախեցեք ինչ-որ անտեսանելի ու անհասկանալի վնասից կամ հետևանքից: Հետևողականորեն բարձրացրեք հանցագործին օրենքի կոպիտ խախտմամբ, շահադիտական, կեղտոտ նպատակով օրենքի դիտավորյալ աղավաղման և արդյունքում սրիկայի ազատման այս դեպքի մասին: Բոլոր ատյաններում, բոլոր ֆորումներում, բոլոր հանդիպումներում և յուրաքանչյուր հարիր առիթով: Իմացեք, բոլոր ուժեղները, այդ թվում նաև դուք, հարգում եք միայն ուժեղ, նպատակասլաց, պատիվ ունեցող ու յուր պատիվը հետևողականորեն բարձր պահողներին միայն: ՄԻԱՅՆ:
Ուրեմն կատարեք, իրագործեք այն, ինչ մեր պատվի խնդիրն է այլևս: Զլանալ, մեղմանալ, վարանել չկա: Դուք, մեզնից յուրաքանչյուրը, գործի բնույթով և այս իմաստով, նույնպես, կարող էինք լինել երջանկահիշատակ Գուրգեն Մարգարյանի տեղում ու փոխարեն ինչ որ տեղ միջազգային հանդիպման ժամանակ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել