Վեց ձեռքսեղմումների տեսություն- տեսություն, համաձայն որի Երկրի վրա ցանկացած երկու մարդ միջինը իրարից բաժանված են ընդհանուր ծանոթների ընդամենը 5 աստիճանով և, հետևաբար, հարաբերությունների 6 աստիճանով: Տեսությունն առաջ է քաշվել 1969 թ. ամերիկացի հայտնի սոցիալական հոգեբաններ Ստենլի Միլգրեմի և Ջեֆրի Թրևերսի կողմից: Միլգրեմը հիմնվում էր 2 էքսպերիմենտների արդյունքների վրա, որոնք կատարվել էին ամերիկյան 2 տարբեր քաղաքներում: Մի քաղաքի 300 բնակչի տրվել էին ծրարներ, որոնք պետք է փոխանցվեին որոշակի մարդկանց, որոնք ապրում էին մյուս քաղաքում: Ծրարները կարելի էր փոխանցել միայն ծանոթների և բարեկամների միջոցով: Մինչև բոստոնյան հասցեատիրոջը հասավ 60 ծրար: Կատարելով հաշվարկներ՝ Միլգրեմը որոշեց, որ յուրաքանչյուր ծրարն անցել է 5 մարդու միջոցով, այստեղից էլ առաջացավ «Վեց ձեռքսեղմումների տեսությունը»: Նույնիսկ հումորով սկսեցին նշել, որ մեզնից յուրաքանչյուրը 5 մարդու միջոցով ծանոթ է Անգլիայի թագուհու հետ :))) Կիսվե՛ք հետաքրքիր ինֆորմացիայով ձեր ընկերների հետ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armpsychology/posts/697605230322203
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել