Ազատամարտիկներին մեծարելը միայն փողով չէ: Առաջարկում եմ բոլոր այն տներում,որտեղ ապրել է զոհված ազատամարտիկ,90ականներում զոհված և զոհված զինվոր,լինի դա սեփական տուն թե ՝բնակելի շենք,փակցնել նրանց մեծ նկարները: Փակցնել ոչ թե սգո նկարներ,այլ՝նրանց հաղթական,լուսավոր դեմքերը ՝պետական խորհրդանիշերի ֆոնի վրա,որ գրված լինի վրան հերոսի անուն ազգանունը,ծննդյան և անմահանալու թվականները: Թող բոլորն անցնեն այդտեղով,տեսնեն նրանց,ճանաչեն անունները և դեմքը,թող իմանան,որ այս տանը առյուծ է ապրել: Այս հարցով պետք է զբաղվենք բոլորս՝ՏԻՄ երի,զինկոմիսարիատների,մոտակա զորամասերի,ԵԿՄ տարածքային բաժանմունքների օգնությամբ: Թող փոքրիկը հարցնի ծնողին,թե դա ում նկարն է և ճանաչի,ոչ թե կիսամերկ արտասահմանցի աստղերին դեմքով և անունով իմանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել