Galatv.am-ը գրում է․
Մարդկային հիշողությունը շարունակում է զարմացնել գիտնականներին:
Սուտը մենք ավելի լավ ենք հիշում, բայց…
Լուիզիանայի պետական համալսարանի հետազոտողներն անցկացրել են հետազոտություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ սուտը մենք ավելի լավ ենք հիշում, քան ճշմարտությունը: Դա կախված է նրանից, որ ստելով մենք աշխատում ենք հորինել բոլոր մանրամասները, քանի դեռ չենք սկսում ինքներս հավատալ մեր հորինած ստին:
Սակայն երկու օրից ստեղծագործած ստի մանրամասները սկսում են հեռանալ գլխից: Ի դեպ, հիշողության այս հատկությունը հայտնի է եղել դատական հոգեբաններին ավելի շուտ, քան Լուիզիանայի համալսարանի հետազոտողներին: Մարդկային հիշողության այս հատկությունը ավելի քան մեկ դար օգտագործվել է դատական հարցման համակարգում:

Միջանցիկ դռները «ջնջում են» հիշողությունը
Սաունտ Բենդ քաղաքի Նոտր Դամ համալսարանի գիտնականները խորհում են, թե ինչու երբ քայլում ենք բնակարանում, այնուհետեւ մտնում ենք մեկ այլ սենյակ, մոռանում ենք, թե ինչի համար ենք մտել: Հավաքելով կամավորական ուսանողների՝ գիտնականները նրանց առաջադրանք են տվել՝ հիշել տվյալներ, այնուհետեւ քայլել նշված սենյակներով: Որոշ սենյակների միջեւ կային մուտքեր: Գիտնականները եկան այն եզրահանգման, որ միջանցիկ դռները «ջնջում են» հիշողությունը: Անցնելով մուտքերի միջով՝ մարդն այն ակամայից ընկալում է որպես զրոյացում եւ սկսում է ընկալել իրավիճակը նոր ձեւով:
Այդ պատճառով, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից ու խնայենք ժամանակը, պրոֆեսոր Ռադվանսկին խորհուրդ է տալիս օգտվել նյութականացված հիշեցումներից, օրինակ եթե փնտրում եք մկրատ, սենյակ մտեք խաչ արած մատներով:

Հիշողությունն ու երաժշտությունը
Երաժշտության օգտակար ազդեցությունը հիշողության վրա ապացուցել է ԱՄՆ-ի Հյուսիս-արեւմտյան համալսարանի գիտաշխատող Մայլ Օբրանը: Նա իրականացրել է երկու մասից բաղկացած փորձարկում: Առաջինում փորձարկման ժամանակ մարդկանց առաջարկվում էր արտաբերել մի քանի պարզ երաժշտություն, այնուհետեւ մի քիչ քնել, եւ սենյակում հնչում էր այդ երաժշտություններից մեկը:
Արթնանալուց հետո նրանք հեշտությամբ արտաբերել են այն երաժշտությունը, որը նրանք լսել են քնած ժամանակ:
Երկրորդ փորձի ժամանակ մարդիկ պետք է հիշեին 50 օբյեկտի տեղերը էկրանի վրա: Յուրաքանչյուր օբյեկտի բացման ժամանակ հնչում էր երաժշտություն, այնուհետեւ 25 օբյեկտի երաժշտությունը հնչում է նաեւ քնի ժամանակ: Արդյունքը նման էր առաջինին. քնի ժամանակ հնչած երաժշտության ներքո երեւացող օբյեկտները նրանք որոշում են առանց որեւէ խնդրի:
Գիտնականները կարծում են, որ ուղեղը օգտագործում է քունը նաեւ տվյալների մշակման համար: Ուղեղը պահում է կարեւորը եւ դուրս նետում ավելորդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



