Միշտ սիրել եմ տաքսիստների հետ շփվել:
Բայց էսօր ամենահավեսն էր։ Ամբողջ ճանապարհ երիտասարդը աշխարհի արդի վիճակի ու ապագայի մասին գեզեցիկ, բայց կենդանի լեզվով դասախոսություն կարդաց, անկեղծ ասած, վաղուց էդքան հետաքրքիր չէր եղել։ Հետո առաջարկեց իրա մոդելը․ աշխարհի ամբողջ բնակչությանը ապահովել ժամանակակից հաղորդակցման սարքերով, առեւտուրը ավտոմատիզացնել եւ իրականացնել այդ ցանցի միջոցով, ընդունել համաշխարհային սահմանադրություն, հիմնված Քրիստոսի առաջարկած գաղափարների /սոցիալական հավասարության ու բարոյականության/ վրա /բայց ոչ Մովսեսի/։
Հետո ասեց, որ ինքը ստիպված ա այդ գաղափարը իրականացնելու պատասխանատվությունը իր վրա վերցնել, քանի որ Հովհաննեսի Ավետարանում նշված Մխիթարիչը հենց ինքն ա /մի քիչ էլ մարgարե/։ Ու որ քրիստոնյա 3 մլրդ մարդկանց հետ հույսով ա հեշտ կլինի, մուսուլմանների հետ էլ, բայց բուդդիստներին համոզելը դժվար կլինի։
Սա գրում եմ ուղղակի որ չմոռանամ
Նյութի աղբյուր՝ http://dabavog.livejournal.com/595166.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել