Արդեն երկրորդ հարյուրամյակն է գոյություն ունի պատկերման խիստ վտանգավոր համակարգ՝ լուսանկարը: Մարդիկ հաճույքով լուսանկարում են իրենց ընկերներին ու հարազատներին, երեխաներին ու սիրելիներին: Սակայն այդուհանդերձ հաճախ մտքերով չեն էլ անցկացնում, որ լուսանկարը հզոր զենք է մեզ վնասել ցանկացող մարդու ձեռքին:
Ցանկացած լուսանկարի վրա արձանագրվում են ոչ միայն ձեր գծերը, այլև ձեր էներգետիկան, աուրան: Լուսանկարներն անտեսանելիորեն կապված են ձեզ հետ, որտեղ էլ դուք լինեք: Ուստի դրանց հետ պետք է խիստ զգույշ լինել: Եթե ձեր լուսանկարն ընկել է փորձառու մոգի ձեռքը, նա կարող է դրա հետ անել բացարձակապես ամեն ինչ այնպես, ինչպես դիմանկարներով, ֆիգուրներով, մոմե տիկնիկներով:
Պատկերի միջոցով մարդուն կարելի է ներշնչել որոշակի զգացմունքներ, նրան մղել ծրագրավորված արարքների, նրա վրա հիվանդություն բերել և անգամ զրկել կյանքից:
Լուսանկարներից մարդու մասին շատ բան կարելի է իմանալ, կանխագուշակել նրանց ապագան, ինչպես նաև ճշտել նրանց հետ հարաբերությունները: Որոշ ներգործություն լուսանկարի վրա, և մարդ կհաշտվի ձեզ հետ կամ կվիճի, կսիրի կամ կդադարի սիրելուց... Ամենագլխավորը որոնելով գտնել այն թելը, որը տանում է պատկերից դեպի մարդը:
Վերջին շրջանում, ի տարբերություն անցյալի, դա այնքան էլ դժվար չէ: Բանն այն է, որ նախկինում լուսանկարները լավ պաշտպանված էին: Դրանց ստեղծման համար օգտագործում էին արծաթի աղեր, ինչը ամբողջությամբ մեկուսացնում էր արտաքին ներգործությունից:
Բայց տեխնոլոգիան փոփոխություն կրեց, և մարդու և նրա լուսանկարի միջև կապը այսուհետև դարձավ անխզելի:
Գոյություն ունեն բազմաթիվ կանոններ, որոնք պետք է պահպանել իր և իր հարազատների վրա անախորժություններ չբերելու համար:
* Նորածինններին հարկավոր է որքան հնարավոր է քիչ լուսանկարել և չի կարելի լուսանկարները ուրիշին ցույց տալ, որովհետև փոքրիկների էներգետիկան դեռևս շատ թույլ է պաշտպանված, նրանք ենթակա են ցանկացած ներգործության:
* Չարժի պահել իր տանը ձեր չարակամի կամ թշնամու լուսանկարը, անգամ մահացած:
* Լուրջ վտանգ են թաքցնում արյունակից հարազատների լուսանկարները: Միայն մաքուր սիրո խողովակը, որը ձեզ կապում է լուսանկարում պատկերված հարազատ մարդու հետ, չի կարող բացել մեր աշխարհ հանդերձյալ աշխարհի երևույթների ելքը: Բայց եթե դուք հարազատների հետ կոնֆլիկտի մեջ եք, սպասեք անախորժություններ: Օրինակ՝ պատից կախված մահացած աներոջ լուսանկարը ամուսինների միջև վիճաբանության ժամանակ կարող է իր աուրայով շատ ուժեղ ազդել փեսայի ճակատագրի վրա:
* Պետք է ուշադիր վերաբերվել ամեն կարգի տեսարժան վայրերի ֆոնին «ի հիշատակ» արված լուսանկարներին: Հուշարձանի աուրան կապի ուղղակի խողովակ է բացում այն անձի հոգու հետ, որին նվիրվում է:
* Չի կարելի լուսանկարվել գերեզմանների ֆոնին, լուսանկարի հետ դուք վտանգում եք ձեր տուն մտցնել ուրիշի աուրան:
* Բացի այդ, մի՛ լուսանկարվեք այն վայրերում, որոնք ձեզ թվում են կամ իրականում չարագույժ, ոչ բարի, տարօրինակ են թվում:
շարունակությունն՝ այստեղ