ՍԽԱԼ 1.
Հաճախակի եք խոսում ձեր արժանիքների ու ձեր մասին։ Տղամարդիկ ավելի պարզ են, քան կանայք, նրանք լավ գիտենք, որ լավ ապրանքը գովազդի կարիք չունի։ Չափից ավելի գովեստները կարող են հակակրանք առաջացնել տղամարդու մեջ։ Եվ մի՛ մոռացեք, որ բոլոր տղամարդիկ բնությունից օժտված են առաջնորդի հատկություններով։ Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, սիրում են, երբ խոսակցությունն իրենց շուրջն է պտտվում, իսկ կանայք, որոնք զրույցի հենց սկզբից իրենց գովքն են անում, ձանձրացնում են տղամարդկանց։

ՍԽԱԼ 2.
Հաճախակի եք խոսում սեփական թերությունների մասին։ Չէ, ի՞նչ ես ասում, ես ամենևին էլ այդքան գեղեցիկ չեմ, պարզապես այսօր սանրվածքս է գեղեցիկ։ Այո, պատրաստվել եմ... Իրականում մազերով փակում եմ մեծ ականջներս... Ամեն անգամ կորցնում եմ փողս ու բնակարանիս բանալիները։ Իհարկե, անկեղծ ու ճիշտ խոսելը հոյակապ հատկություն է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ։ Ինքնանվաստացան ի՞նչ կարիք կա։ Ինչո՞ւ եք խանգարում տղամարդուն, որը ցանկանում է ձեր մեջ գեղեցկուհի տեսնել՝ արժանի սիրո և հիացմունքի։ Երբեք մի՛ վիճարկեք ձեր հասցեին ասված հաճոյախոսությունները։ Յուրաքանչյուր հաճոյախոսության լավագույն պատասխանը քնքուշ ժպիտն է և մեղմ շնորհակալական ժեստը։

շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել