Պետրոս Ղազարյանին երբեք չեմ հարգել, նա էլ անընդհատ ապացուցում է, որ չեմ սխալվել: Պետրոս Ղազարյանը անգրագետ տնային տնտեսուհիների ու ժողովրդի անկիրթ հատվածի լրագրողն է: Կրթվածները նրան հազվադեպ են նայում, որովհետև նման անորակ խոսքը, պատվերներ կատարելու ու շեֆերին ծառայելու նրա աչք ծակող Պետրոս Ղազարյանը անգրագետ տնային տնտեսուհիների ու ժողովրդի անկիրթ հատվածի լրագրողն է գտումները նյարդայնացնում են գործից հասկացողներին: Պետրոսն ունակ է փչացնել ցանկացած թեմա ու ձեռք բարձրացնել անգամ ամենասուրբ արժեքների վրա: Երևի նրա ղեկավարներին դա դուր է գալիս:
Ցավոք նոր եմ նայում ուրվագծի սեպտեմբերի մեկյան թողարկումը: Զրույցը, որը առավել հումորային ու թեթև ժանրում պետք է լիներ, Պետրոսի միջամտությամբ անընդհատ ծանր էր դառնում: Իհարկե փառք ու պատիվ փոքրիկներին, որոնք զոհ չէին գնում պետրոսական մանիպուլյացիաներին: Շատ մեծեր այդպես չեն կարողանում: 
Մի դրվագ հատկապես շատ նյարդայնացրեց: Տղա երեխային Պետրոսը հարցնում է, թե ինչ է նա ուզում դառնալ: Տղան պատասխանում է, որ նախագահ է ուզում դառնա: Ապա ֆիլմերի մասին խոսելիս տղան ասում է, որ արյունալի ու դաժան ֆիլմեր է սիրում: Պետրոսն էլ անմիջապես եզրակացություն է անում, որ տղան ճիշտ ուղու վրա է, քանի որ նախագահ միայն արյուն թափելով են դառնում: Արդյո՞ք պետք էր դա ասել: Որքանո՞վ այս տեքստը տեղավորվեց սեպտեմբերի մեկյան տրամաբանության մեջ: Եթե քո առաջ վահաբ Բաբայանը նստած լիներ, խոսեք այդ թեմայով ինչքան ուզեք, բայց քո առջև երեխա է, Պետրոս:
Ապա, երբ Պետրոսը երեխային հարցնում է, թե ով է Հայաստանի նախագահը, երեխան պատասխանում է, որ Սերժ Սարգսյանն է նախագահը: Իհարկե Պետրոսը չէր կարող համակերպվել նրա հետ, որ Սերժի անունը հնչեց եթերում ոչ բացասական երանգով ու նա ավելի շատ կցանկանար, որ նախագահի անունը երեխան չիմանար: Պետրոսը հաստատ կասեր այդ ժամանակ, որ տեսեք ինչ նախագահ է, ժողովուրդը նրա անունը չգիտի էլ: Ապա, հասկանալով, որ դիմացը նստած է քիչ, թե շատ կոմպետենտ երեխա՝ իրավիճակը շտկելու համար Պետրոսը հարցնում է, թե երեխան է՞լ ինչ գործչների անուններ գիտի՝ հավանաբար ակնկալելով, որ վերջապես կհնչի Ծառուկյանի խրոխտ անունը ու նրա աշխատավարձը մի քանի հազար դրամով կտրուկ կաճի տեղում, կամ գոնե չի նվազի: Ի տխրություն Պետրոսի, երեխան ուրիշ էլ ոչ մի գործչի անուն չգիտեր: 
Այսպես տխուր էլ Պետրոսը հաղրոդումը եզրափակեց՝ այդպես էլ չհասկանալով, որ աշակերտների հետ հաղորդումը ինչ որ չափով պետք է տարբերվի քաղաքական գործիչների հետ մաղձոտ հաղորդումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել