"30. Ереван город маленький..." ՆԻ ՖԻԳԱ… Ռուսական միայն երկու քաղաք (Մոսկվան ու Պիտերը) Երևանի համեմատ էականորեն ավելի մեծ բնակչություն ունեն։ Ռուսական ևս մի քանի քաղաք ունի գրեթե նույնքան կամ նվազ բնակչություն, որքան Երևանը (ընդհանուր առմամբ, 144 միլիոնանոց ՌԴ-ում կա 15 միլիոնանոց քաղաք)։ 314 միլիոնանոց ԱՄՆ-ում միայն 4 քաղաք ունի Երևանից զգալիորեն մեծ բնակչություն (Նյու Յորք, Լոս, Չիկագո, Հյուստոն), ևս 5-ը ունեն գրեթե նույնքան բնակչություն, որքան Երևանը (ԱՄՆ-ում կա միլիոնանոց ընդամենը 9 քաղաք)։ 7 միլիարդանոց աշխարհում կա միայն 40 մայրաքաղաք, որոնց բնակչությունն առնվազն կրկնակի գերազանցում է հայոց մայրաքաղաքի բնակչությունը, իսկ ևս 40-ը ունեն ավելի կամ փոքր ինչ ավելի՝ գրեթե նույնչափ բնակչություն։ Երևանում ավելի շատ մարդ է ապրում, քան ասենք Լիսաբոնում ու Կոպենհագենում միասին վերցրած։ Երևանը գրեթե նույնքան բնակիչ ունի, որքան եվրոպական երեք մայրաքաղաք՝ Տալլինը, Դուբլինն ու Բրատիսլավան միասին։ Երևանում կա ավելի շատ բնակիչ քան եվրոպական այլ մայրաքաղաքներում՝ Ստոկհոլմում, Օսլոյում, Ամստերդամում, Ռիգայում, Աթենքում (բուն քաղաքում), Հելսինկիում, Վիլնյուսում, Զագրեբում և մի շարք այլ խոշոր քաղաքներում՝ Նեապոլում, Թուրինում, Ֆրանկֆուրտում... ...Երևանի չափ կամ մի խազ ավել բնակչություն ունեն Պրագան, Սոֆիան, Բրյուսելը... Երևանում ավելի շատ մարդ է ապրում, քան Թիֆլիսում, Բիշկեկում, Քիշինևում, Դուշանբեում, Աշխաբադում, Աստանայում... ...Կանադայի մայրաքաղաք Օտտավայում, ԱՄՆ մայրաքաղաքում, Երուսաղեմում (գրեթե 1.5 անգամ ավելի), Աբու Դաբիում, մակեդոնական Սկոպյեում... ...գրեթե 200 միլիոնանոց ահռելի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, միլիոնուկես քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք ունեցող մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում... ...աֆրիկյան հսկաների՝ Նիգերիայի (1.2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք և 17 միլիոնից ավել բնակչություն) և Նիգերի (920 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 174 միլիոնից ավել բնակչություն՝ 7-րդն աշխարհում) մայրաքաղաքներում, Բոլիվիական Լա Պասում, Պանամա Սիթիում, Կատմանդույում, ալբանական Տիրանայում, Թունիսում։ Երևանում ապրում է գրեթե երեք անգամ ավելի մարդ, քան Սարաևոյում... Երևանի բնակչությունն ավելի շատ է, քան ավստրալական Կանբեռայի, նորզելանդական Վելինգտոնի և Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի բնակչությունը միասին... Երևանում ավելի շատ մարդ է ապրում, քան եվրոպական 6 մայրաքաղաքներում սլովենական Լյուբլյանայում, չեռնագրիայի Պոդգորիցայում, շվեցարական Բեռնում, իսլանդական Ռեյկյավիկում, Լյուքսեմբուրգում և Կոսովոյի Պրիշտինայում միասին (դեռ ևս մեկ Բեռնի տեղ էլ մնում է)... Երևանի բնակչությունը 20 միլիոնանոց Շրի Լանկայի մայրաքաղից իննապատիկ ավել է (էս երկրում Երևանի մեծության քաղաք իսկի չկա էլ)... Մալթայի մայրաքաղաք Վալետայում, պետություն համարվող Անդորրայում, Լիխտենշտեյնի Վադուցում միասին վերցրած ապրում է 30 անգամ քիչ մարդ, քան Երևանում... Երևանցիների թիվը 1,300 անգամ գերազանցում է Վատիկանի բնակչությունը... ...և վերջապես, Երևանում ապրում է 22 անգամ ավելի շատ մարդ, քան ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում (ինչը չի խանգարում ԼՂՀ մայրաքաղաքին տնօրինել Հայաստանի մայրաքաղաքի ճակատագիրը ՃՃՃ)... © Երևանը մեծ քաղաք է, տիկնայք և պարոնայք, լավ քաղաք է, սրտաբաց ու ջերմ քաղաք է, կենդանի ու շնչող քաղաք է, ապրելու ու վայելելու քաղաք է, երեխա մեծացնելու ու ծնողների կողքին լինելու քաղաք է, Երևանը կարեկից ու ձեռք մեկնող քաղաք է, մարդաշունչ ու մարդկային քաղաք է, անձնագրով շաաաատ ծեր ու շենքերով մանուկ քաղաք է Երևանը, աշխարհի ամենագեղեցիկ կանանց ու ամենաշատախոս տաքսիստների քաղաք է... հրաշք քաղաք է Երևանը...
Կից նյութն` այստեղ