Հարգարժան պարոն պատգամավոր,
Ձեր կուսակցության դեմ գրելու մասին տրված ինչ-որ հրահանգների վերաբերյալ Ձեր այսօրվա դիտարկումները չեն համապատասխանում իրականությանը: Դուք կռվում եք ընդամենը մեկ երկու լրատվամիջոցի դեմ: Մենք շատ շատ վաղուց միայն դիտարկում ենք, չենք խառնվում, փոփքորն ենք ուտում, երբեմն ժպտում, երբեմն հիասթափվում կամ ձանձրանում:
Մենք պարտիզաններ չենք, որ կսմթենք, այլ կազմակերպված ենք կա’մ ոչինչ չանելու, կա’մ գործը արագ ու մինչև վերջ անելու համար: Մենք դեռ ուղղակի հետևում ենք , հանգիստ եղեք, որևէ հրահանգ չկա:
Հ.Գ. Գիտեմ` ոչ ոք միևնույն է չէր արձագանքելու, դրա համար ես փորձեցի շարադրել, թե իմ պատկերացմամբ մոտավորապես ինչպիսին կարող էլ լիներ պատգամավորի գրվածքի պատասխանը, եթե լիներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/719434308130221?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել