ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված՝ ցեղասպանությունը քրեականացնող օրենքը։ Ու իրոք, նման հանցանքները պարտավոր են քննադատվեն ու որևէ փորձ արդարացնելու ոչ պակաս հանցանք է մարդկության դեմ։
Բայց ով կհուշի ինձ. ինչքա՞ն ժամանակ մենք կարող ենք ողջունել ուրիշ երկրներում այս ուղղությամբ իրականացված համարձակ քայլերը, մինչ մեր սեփական խոհրդարանում մինչ այսօր ճանաչված չեն Օսմանյան Թուրքիայում հույների ու ասորիների ցեղասպանությունը։ Մեր ցեղասպանությունը ունիկա՞լ է, ավելի ահավոր քան իրենցը։ Բավակա՞ն արդարացում է սա նրա համար, որ մենք հրաժարվենք ճանաչել օրենքի տեսքով իրենց ցեղասպանությունը։ Եթե այո, ապա ճշմարտացի են հրեաները, ասելով, որ իրենց 6 մլն զոհերի հետ համեմատ մեր ցեղասպանությունը ոչ մի բան է ու իրենք չունեն որևէ պարտավորվածություն այն ճանաչելու։ Իսկ եթե ոչ, ապա ես հուսով եմ, որ խոհրդարանում կգտնվեն բավական խելացի ու կներկայացնեն համապատասխան օրինագիծ՝ մեր պարտքը իրենց զոհերի նկատմամբ կատարելու, ինչպես նրանք ժամանակին արել են ու օրեր առաջ կրկին անգամ վերահաստատել են իրենց հավատարմությունը մարդկության դեմ հանցանքների դեմ պայքարին։