1111in.am-ը գրում է.

Փոփի արքայի 16-ամյա դստերը նկատել են ընկերոջ հետ ժամադրության ժամանակ: Ինչպես պնդում են ականատեսները՝ Փերիս Ջեքսոնի տոպի տակից ակնհայտորեն երևացել է կլորացած փորը, գրում է Lady.ru-ն: Այժմ հայտնիների մասին գրող ամերիկյան բոլոր կայքերը լի են լուրերով այն մասին, թե Ջեքսոնի դուստրը հղի է:

«Ես տեսել եմ նրան ընթրիքի ժամանակ, և նա գինու փոխարեն սովորական ջուր է խմել: Այդ հանգամանքը և փորի կլորությունը մարդկանց ստիպում է մտածել, որ նա հղի է»,- հաղորդել է աղբյուրը։

Նշենք, որ Փերիս Ջեքսոնը շոու բիզնեսից հեռու է, հատկապես անցած տարվա հունիսին կատարած ինքնասպանության փորձից հետո:

Անցած ուրբաթ Փերիսին և նրա ընկերոջը, ում անունը մինչ այժմ չի նշվում, խանութներ են գնացել, որտեղ նշանադրության մատանիներ են վաճառում:

Ջեքսոն ընտանիքի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը:

«Ես Փերիսի անձնական կյանքը չեմ մեկնաբանում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել