Armversion.am-ը գրում է.
Խոյ
Խորհուրդ է տրվում լավ վերլուծել այն ամենն, ինչը ձեզ համար հաճելի է և օգտակար: Ժամանակն է եկել՝ պայքարելու բոլոր դժվարությունների դեմ:
Եթե առավոտյան լավատեսությունն ու բարձր տրամադրությունը կլինեն ձեզ ուղեկից, ապա երեկոյան, ընդհակառակը, չի բացառվում վատանա ինքնազգացողությունը և ձեզ պաշարեն մռայլ մտքերը:
Ցուլ
Մեծ ոգևորությամբ լուծելով խնդիրները՝ հնարավոր է շուտով փակուղի մտնեք և կանգնեք ֆինանսական դժվարությունների առաջ, դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում խելացի մտածել և չշտապել:
Անձնական կյանքում նույնպես որոշումներ կայացնելիս մի շտապեք:
Երկվորյակ
Եկել է որոշում կայացնելու ժամանակը՝ ում հետ կարելի է գործնական և ընկերական հարաբերություններ շարունակել, ում հետ՝ ոչ: Այսօր մտերիմ մարդիկ ձեր օգնության կարիքն ունեն. ժամանակ գտեք նաև նրանց համար:
Օրը հարմար է տնային գործերն անելու, ինչպես նաև ընկերների հետ հանդիպելու համար:
Խեցգետին
Ձեր առջև մի դրեք բարդ առաջադրանքներ, հրաժարվեք նաև ճանապարհորդություններից: Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է խոսակցությունների, շփման համար:
Ընտանիքում ամեն ինչ կլինի հանգիստ, հնարավոր է նաև ստիպված լինեք հրաժարվել ծրագրերից՝ մտերիմ մարդուն օգնելու համար:
Առյուծ
Եթե առավոտը սկսեք բարձր տրամադրությամբ, ապա շատ գործեր կհասցնեք ավարտելին: Կարևոր է, որ առաջնորդվեք ինտուիցիայով:
Մտերիմ մարդիկ պատրաստ են աջակցել և հոգ տանել ձեր մասին:Դա հնարավորություն կտա նաև ամրապնդել ձեր հարաբերությունները:
Կույս
Ցանկություն կառաջանա արագորեն լուծում տալ բոլոր խնդիրներին, սակայն այդ գործելաոճն այնքան էլ բարենպաստ չէ: Չի բացառվում կանգնեք նաև ֆինանսական դժվարությունների առաջ:
Մի վիճեք մտերիմ մարդկանց հետ, քանի որ այդ կերպ կկորցնեք այն հարգանքը, որ վաստակել եք: Միգուցե վատ հիշեղությունները դարձյալ անհանգստացնեն ձեզ, սակայն պետք չէ դիմել ալկոհոլի օգնությանը:
Կշեռք
Ընտանեկան հարցերի կարգավորումը հնարավոր է բավական երկար ժամանակ պահանջի: Հավանականությունը մեծ է, որ կենսական ներուժը կնվազի, և արդյունքում՝ հոգնածություն կզգաք:
Երեկոն անցկացրեք մտերիմ մարդկանց շրջապատում, կարող եք գնալ նաև ռոմանտիկ հանդիպման:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ