pohmele-011in.am-ը գրում է.

Իրաքցի գիտնական Նավալ Նաշրալլը, թարգմանելով Х դարի ձեռագիրը, ալկոհոլի ազդեցության դեմ հնագույն բաղադրատոմս է հայտնաբերել, գրում է Kedem.ru-ն:

Հայտնի բժիշկ Իբն Սայար ալ-Վարրաքը, ով ապրել է գրեթե հազար տարի առաջ, կազմել է խոհանոցային-բժշկական Annals of the Caliphs’ Kitchens գիրքը, որը պատմում է կյանքի բոլոր դեպքերի համար սննդի օգտակարության մասին:

Խումարը նա խորհուրդ է տալիս բուժել ռագուի միջոցով, որը պատրաստվում է մսից, բանջարեղենից, սիսեռից և հատուկ համեմունքից, որը կոչվում է կիշկ կամ կաշկ: Այս ճաշատեսակը տարածված էր այդ ժամանակվա արաբական աշխարհում և պատրաստվում էր յոգուրտից, կաթից և ցորենից: Կաշկը արագ կարգավորում էր աղիքային համակարգի միկրոֆլորան, օրգանիզմը ապահովում էր սպիտակուցներով, ճարպերով և ածխաջրերով և թունավորման դեմ պայքարելու ուժ էր տալիս:

Իրաքի հյուսիսում մինչև այժմ էլ կիշկ և դրանով հավելված ռագու են պատրաստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել