Gala TV.am-ը գրում է.
Մարդկային ուղեղը մնում է ամենավերջին խոչընդոտներից մեկը, որը չի հաղթահարվել բժշկության կողմից. մենք դեռեւս չունենք հստակ պատկերացում այն մասին, թե այս կենսական օրգանում ինչպես են արյան անոթները, բջիջները եւ նյարդային մանրաթելերը, համատեղելով իրենց ջանքերը, որոշում մեր առողջության վիճակը եւ որոշիչ կերպով ազդեցություն ունենում մեր կյանքի վրա:
Ուղեղի միջին քաշը 1,36 կգ է, ինչը մոտավորապես կազմում է մարմնի քաշի 2 %-ը: Ընդ որում, մեր ուղեղը սպառում է օրգանիզմի կողմից արտադրվող էներգիայի 20%-ը, ավելի շատ, քան որեւէ այլ օրգան: Այն վերցնում է նաեւ մեր շնչած թթվածնի 20%-ը:
Ուղեղի ամենամեծ գաղտնիքներից մեկը կապված է սեռի հետ: Հայտնի է, որ կանայք ավելի շատ են հակված մտագարության եւ դեպրեսիայի, իսկ որոշ նյարդաբանական հիվանդություններ, օրինակ, Պարկինսոնի հիվանդությունը, առավել հաճախ ախտահարում է տղամարդկանց:
Ինչու՞ է դա այդպես: Այս հոդվածում մենք կպատմենք ձեզ ուղեղի տարբերությունների մասին` կախված սեռից:
1

Վաղուց արդեն ապացուցված է, որ կնոջ ուղեղը 10%-ով պակաս է տղամարդու ուղեղից, սակայն ինտելեկտի մակարդակի վրա դա չի ազդում:
2
Հետաքրքրական է, որ արական սեռի ուղեղը տարիքի հետ ավելի արագ է նվազում, քան իգական սեռինը:
3
Միեւնույն խնդիրը լուծելու համար տղամարդիկ եւ կանայք ներգրավում են գլխուղեղի տարբեր մասերը:
4
Եթե տղամարդը մոլորվել է, ապա նա կհիշի շարժման ուղղությունը եւ անցած հեռավորությունը, իսկ կինը` կողմնորոշող առարկաները: Այդպես է նաեւ մեքենա վարելիս. տղամարդը հիշում է ճանապարհը հեռավորությունների թվային արժեքներով, իսկ կինը հաճախ հիշում է բարձր ցուցանակները եւ խանութների ցուցափեղկերը:
5
Կինը հաճախ է հիշում բոլոր մանրամասները, տղամարդու համար բավարար են ամփոփ մտքերը:
6

Տղամարդիկ արագ են ընկալում տեղեկատվությունը, հետեւաբար ավելի արագ են արձագանքում:
7
Կանայք հաճախ կարող են ընկալել մի քանի տեղեկատվական հոսքեր, իսկ տղամարդիկ գրգռվում են, երբ նրանք ստիպված են ինչ-որ բան «միաժամանակ» անել:
8
Տղամարդիկ ուժեղ են ճշգրիտ գիտությունների մեջ, իսկ կանանց ավելի լավ են տրվում հումանիտարները:
9
Տղամարդիկ մտածում են սեքսի մասին ամեն րոպե, իսկ կանայք հիշում են դրա մասին մի քանի օրը մեկ անգամ: Մոլի եւ այլ ծայրահեղությունները հաշվի չեն առնված:
10
Կանայք ավելի շատախոս են: Այսպիսի մարդամոտությունը կապված է ուղեղում հաճույքի կենտրոնի աշխատանքի հետ:
11
Տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ են արձագանքում կտրուկ ու նյարդայնացնող ձայներին:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



