Replik.am-ը գրում է.

Ավելորդ քաշը հանդիսանում է մի շարք մահացու հիվանդությունների պատճառ, խոսքը մասնավորապես վերաբերում է սրտի ու ուղեղի կաթվածին, շաքարախտին, աթերոսկլերոզին և այլն: Սրա հետ բժիշկները բախվում են ամեն օր, սակայն, ինչպես պնդում են որոշ գիտնականներ, ավելորդ քաշ ունեցողները (առաջին փուլի ճարպակալության մասին է խոսքը) ավելի երկար են ապրում քան նիհարները: Բանն այն է, որ ճարպային հյուսվածքները յուրահատուկ ներքին ռեսուրս են, որի շնորհիվ մարդու օրգանիզմը կարողանում է վերականգնել շատ օրգաններ և հյուսվածքներ:

Բացի դրանից, ինչպես պնդում են գիտնականները, առանց ճարպի չի կարող աշխատել սիրտը, կանգ է առնում մի շարք հորմոնների արտադրություն և դադարում է գործել ուղեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել