7192607631in.am-ը գրում է.

Հարի Փոթերի մասին գրքերի շարքը գլխավորել է ամենաշատը մարդկանց կյանքի և մտածողության վրա ազդած գրքերի ցուցակը: Այս մասին են վկայում Facebook սոցկայքում օգտատերերի սկսած ֆլեշմոբի տվյալների ուսումնասիրությունները, գրում է RIA Novosti-ն: 12 ամիս շարունակ մարդիկ հրապարակել են 10 գրքերի ցուցակը` #10books# կամ #tenbooks# հեշթեգներով:

«Հարի Փոթեր»-ի հետ մեկտեղ առաջին հորիզոնականը կիսել են Հարփեր Լիի «Սպանել ծաղրաբանին» և Ջոն Թոլքիենի «Մատանիների տիրակալը» գրքերը:

Հետաքրքիր է, որ նշանակալից գրքերի ցուցակում Աստվածաշունչը միայն 6-րդ տեղում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել