Մենք ապրում ենք աշխարհի ամենահրաշալի երկրում ու մնացած բոլոր երկրները մեզ նախանձում են: Օրինակ Բելգիան հպարտանում է իր միզող տղայի արձանով, իսկ միայն մեզ մոտ է, որ միզող տղաներ ամեն անցումում ու շքամուտքում կան: Ամբողջ աշխարհում ինֆորմատիկայի ուսուցիչները աշակերտներին համակարգչից օգտվել են սովորեցնում, և միայն մեզ մոտ է, որ երեխաներն ավելի շատ բան գիտեն համակարգիչների մասին, քան ուսուցիչները: Աշխահրը հորինել է պահպանակները, իսկ մենք որոշել ենք, որ դրանք 3 հատով պետք է վաճառվեն, որովհետև մենք անսահմանափակ հնարավորությունների տեր ազգ ենք ու մեծ հավատ ունենք մեր ուժերի նկատմամբ: Ամբողջ աշխարհում հեռուստացույցով երևալու համար համալսարաններ են ավարտում ու տարիներով տառապում, և միայն մեզ մոտ է, որ եթերի մուտքն ազատ է բոլորի համար, իսկ հաղորդավար դառնալու պատճառ կարող է լինել այն, որ ուրիշ գործ պարզապես չես ճարել:
Այ հենց այս վերջին ու ավելի շատ տխուր, քան ծիծաղելի դրույթի մասին էի ուզում այսօր զրուցել: Ցավոք մեզանում վատ հաղորդումներն ու հաղորդավարները մեծամասնություն են կազմում և երբ որոշեցի վատագույն հաղորդավարների ցուցակ կազմել հասկացա, որ այն պետք է ոչ թե 10-նյակ, այլ 50-նյակ, կամ 100-յակ լինի: Բայց քանի որ ձեզ ձանձրացնել չէի ուզում, որոշեցի սահմանափակվել 10-ով: Այս տասն ամենավատն են, ամենաանտաղանդը, ամենատհաճն ու ամենաանմակարդակը: Նրանք բառիս բուն իմաստով աշխատավարձ են ստանում մեր հաշվին ու մեր նեռվերը սղոցելով: Եվ այսպես սկսեցինք:
10. Արմեն Թադևոսյան
Իմմմմմաստը այս տղային եթեր տալու: Նա ախր կատակ բառի իմաստն անգամ չի հասկանում: Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց, որ աշխարհում ամենավատ բանը 40 տարեկանում բացահայտելն է, որ իրականում դու հումոր ընդհանրապես չունես ու այսքան տարի տանջել ես մարդկանց: Արմենը 40-ին մոտ է արդեն, բայց նրա ինքնահպանման բնազդ ակնհայտորեն լավ է աշխատում ու ոչ մի կերպ չի թողնում, որ Արմենը հանգի այն մտքին, որ անհումոր է: Իսկ նրա կոլեգաները և ընկերները հավանաբար ամաչում են նրան դրա մասին ասել: Դե ինչ, ստիպված եմ այդ մասին Արմենին հայտնել ես: Իրականում ավելի տափակ բան քան comments ծրագիրն է երբեք չեմ տեսել: Ավելի հակասանիտարական ու տափակ հումորներ երբեք չեմ լսել: Արմենի, կամ Թաթի, ինչպես նրան հաճախ ասում, դեբյուտը հեռուստատեսություն եղավ Մեր բակը ֆիլմաշարով 90-ականներին: Արմենը շատ ավելի լավ էր նայվում այն ժամանակ, երբ գրեթե չէր խոսում: Թե ինչու որոշեց հումորներ անել, գաղտնիք է: Հուսամ մի օր նա նորից համր ժանրին կանցնի:
9. Նունե
Ամեն օր անիծում եմ այն օրը, երբ Муз ТВ-ն Dar21-ով փոխարինվեց: Այս հեռուստաընկերությունում մի կանոն կա. Որքան ավելի պրիմիտիվ ու անգետիկ լինի հաղորդավարը, կամ հաղորդավարուհին, այնքան ավելի լավ ու պայծառ: Մի օր մի խելացի ու կապակցված բան չլսեցի այս ալիքով: Ինչպես ասեցի Դար21-ի հաղորդավարական կազմից ընդհանուր առմամբ տհաճություն եմ ապրում, բայց մի աղջիկ կա ում հատկապես չեմ ընկալում որպես հաղորդավար: Նունե: Անկեղծ ասեմ. Չգիտեմ ինչու և որտեղից է հայտնվել այս բալամը, բայց որ ոչ տեսք ունի, ոչ էլ հաղորդավարի շնորհք կա վրան, դա ձեզ ասում եմ հաստատ ու վերջնական: Բաց թողնելով այն մասը, որ ընդհանուր առմամբ նա գրավիչ չէ, պետք է ասեմ, որ այս աղջիկը բերանային ապարատի լուրջ խնդիր ունի ու որքան էլ դա փորձում է թաքցնել, հեռուստատդիտողը հրաշալիորեն դա տեսնում ու զգում է, ապա կենտրոնանում նրա ձայնի վրա ու սկսում նյարդայնանալը: Իհարկե շատերս ենք հաղորդավար դառնալու ձգտում ունեցել, բայց երբ չունես շնորհք, զոռբայություն անել պետք չէ ու պետք է այլ ասպարեզներում փորձել կայանալ: Ասենք կարելի է ատաղձագործության մեջ ուժերը փորձել:
8. Տաթևիկ Գալստյան
Կենտրոն TV-ի այս հրաշագեղ դիցուհին ավելի շատ ինչ-որ ցածրակարգ օֆիսում քարտուղարուհի կսազեր քան հաղորդավար: Ախր լուրջ, նրանից ի՞նչ հաղորդավար: Վստահ եմ պոլիտեխնիկ անգամ չի ավարտել: Առհասարակ լրագրության հետ կապ չունի Տաթևիկը: Կապ չունի նաև հաղորդավարության հետ: Լրագրողական էթիկայի մասին չի լսել: Չի լսել հարց տալու կուլտուրայի մասին նաև: Բոլոր հարցերը տալիս է չոր ու ղզղնած տոնով: Անընդհատ մուննաթ է թափում եթերից: Իր հաղորդումները չի հասկանում, թե ինչի մասին են ու վատ է պատրաստվում դրանց: Փորձում է խելացի երևալ, բայց դատարկ է երևում: Սկզբում շատ կոմպլեքսավորված էր իր նոր դերից: Նման ինտելեկտով նման ֆորմատի հաղորդում վարելն անընդունելի է ու բնական է, որ կոմպլեքսներ էին առաջ գալու: Ապա որոշեց ինքնավստահ կեցով ծածկել իր դատարկ կերպարը: Ստացվեց իսկապես զզվելի միքս:
7. Լիաննա Տեր-Մինասյան
Ամենից ամենա... ամենից ամենա միապաղաղ, ամենից ամենա միանման տեքստերով, ամենից ամենա լյոքշագույն ցուցակներով ու ամենից ամենա փողով կազմված ցուցակներով: Լիաննային մեկը պետք է հուշի, որ աղջիկ ջան, չի կարելի մի քանի տարի շարունակ նույն տեքստը կարդալ, նույն իբր խորաթափանց հայացքով էկրանին նայել, թե չէ մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ արջամկան օրն է (день сурка)... Հա, մեկ էլ ախպոր պես, ամեն հաղորդման մեջ մեյդան մի հանի քո ընկերուհիներին, կամ էլ պատվիրատուներին: Թե չէ նայում ես ասենք տարվա ամփոփումը ու տարվա 10 ամենասկանդալային իրադարձությունների հալալ կեսում ավելի աննշան իրադարձություններ են լինում, քան մեր բակի Ռաֆիկ պապիկի կենսագրության վայրիվերումներում ու ավելի անկապ մարդիկ են հայտնվում, քան նույն մեր բակի Ռաֆիկ պապիկը: Ինչի՞, որովհետև Լիաննայի ընկեր-ընկերուհիներն են, կամ էլ ասենք իրանց փիառվելու համար ներդրում արած ինչ-որ մեկը:
6. Սուրեն Փահլևանյան
Ամենայն հայոց հեռուստադալալ Սուրեն Փահլևանյանը առանձին թեմա է: Էդ բալամը նենց է հագնվում, ոնց որ նեգռ սուծինյորի ու նեգռ ռեփերի հիբրիդ լինի: Տնաշենն էլ նենց արագ էր խոսում էդ երաժշտական խաչմերուկում, ոնց որ լեզուն Brabus թյունինգ արած լիներ: Մինչև հասկանում էիր առաջին նախադասությունում ինչ ասեց, ինքը արդեն 3 ավտո հասցնում էր ծախեր: Չնայած, ինչ եմ բողոքում, վ պրինցիպե դալալ ասելիս հենց սենց մեկին էլ պատկերացնում եմ: Միայն պակասում էր, որ ասեր՝ հորս արև բժշկի ավտո ա, տնից գնացել ա գործի, գործից՝ տուն: Ամեն դեպքում դալալներն ու հեռուստատեսությունն իրար հետ անհամատեղելի են: Նրանց տեղը ավտոշուկայում ա՝ Խաղաղ Դոնի փողոցում: Հա, Սուրեն ջան, մեկ էլ մեր ջահել ժամանակների լեզվով ասած՝ քիչ կուռաժիտ եղի էլի կադրում...
Հ.Գ. Իսկ որ Սուրենը քյառթու դալալ էր ու դալալ էլ մնաց, ապացուցեց Հ1-ը: Մի քանի ամիս հազիվ մնաց Հ1-ի բարի լույսում:
5. Արմեն Վարդանյան
Դուք երբևիցե կպատկերացնեի՞ք, որ մի գեղեցիկ օր ձեր կապույտ էկրաններից հումորային հաղորդումների հաղորդավարի կարգավիճակում կտեսնեք արտաքուստ պասուց տոլմա հիշեցնող, խարիզմայով՝ բաղնիքի մեկ սրբիչի գերազանցող, բայց երկուսին զիջող և հայելային տափակություն ունեցող հոմորներով հաղորդավարի... Սակայն քանի որ սա Հայաստանն է և վերջ, էստեղ դեռ տենց բաներ չի որ կտեսնես: Խնդրեմ,օրինակ Բեռնարդ շոուի Արմենը: Ես միշտ կասկածել եմ, որ եթե Արտյոմը միշտ նրա կողքին չլիներ, Հայաստանում հեղաշրջում կսկսեր, որի առանցքային պահանջը կլիներ Արմենի արտաքսումը Ալյասկա: Հիմա Արտյոմը չկա, բայց Արմենի տափակությունը փառք Աստծո կոմպենսացնում են նրա կողքին նստող հաղորդավարուհու սիրուն ոտքերը: Ախպեր ջան, ախր հեչ հումորով չես, համենայն դեպս էսքան տարվա միջ մի հատ ծիծաղալու կատակ չենք լսել քեզանից: Միգուցե քո տեղը կուլիսնե՞րն են:
4. Մարինա Թագակչյան
Երբ մարդկանց փորձում են քննադատել նրանք, ովքեր կյանքում ոչնչի չեն հասել ու ոչ մի արժեք չեն ստեղծել շատ վատ է: Իսկ Թագակչյան Մարինա երևույթն ամենավատ բանն էր, որ կարող էր պատահել անկախ Հայաստանի հետ: Այս դատարկ տիկինը ոչ միայն գցում է հեռուստատեսության պլանկան մինչև անհատակ խորխորատներ, այլև իր մեծամտությամբ հասնում է նրան, որ հեռուստադիտողը սկսի նյարդայնանալ ու անմիջապես փոխի ալիքը: Հետաքրքիր է, որ իր ոլորտում չկայացած այս երգչուհին հասկանալով որ երգել չի կարողանում, միկրոֆոնն օգտագործում է մարդկանց ծաղրելու համար: Կռվախնձորից մինչև անմակարդակ «Մաեստրո շոու» հասած Մարինան այս ցուցակում 4-րդն է:
3. Արտյոմ Լևոնյան
Աստված հեռու պահի գլամուրաբրուտալային չոլկեքով, իխտիանդրի ֆեյս կանտրոլով ու Հուլիոս Կեսարի ինքնագնահատականով հաղորդավարներից... բայց ավաղ, չի պահել... Դիմավորեք, Արտյոմ Լևոնյան. թյուրիմացություն՝ հայ հեռուստաեթերում, ով ինքն էլ է մոլորվել, հիմա ինքը իմաստուն ու ձիգ տղա՞ է, ով սրախոսությունների գուրու է, թե՞ վսյո ժե բոտանիկի ֆեյս կանտռոլով վատ հաղորդավար, որ իրա գոռոզ կեցվածքով ու չհաջողված ակնարկներով կարա հասցնի նրան, որ ասենք Հրանտ Թոխատյանը թողի ու լքի տաղավարը ու մի երկու բառ էլ ձոնի այս եթերային ձախողումին: Բայց մյուս կողմից էլ լավ է, որ Արտյոմը եթերում է: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը զարգանում է: Ժամանակին նման «Ես լյոխ չեմ» հայացքով ու իրանց մեծ գիտունիկների տեղ դրած դեմքերին քոթակում էին, իսկ հիմա տեսեք՝ տելեվիզրներով են ցույց տալիս:
2. Արտակ Վարդանյան
Արմնյուզի մեկ այլ սահմռկեցուցիչ գլուխգործոց՝ հեռուստատեսային աղետ, ում Արտակ Վարդանյան են կոչում: Էս բալամին էլ ժամանակին Հ1-ից ճամփին, բայց ինքը ապաստան գտավ Արմնյուզում ու սկսեց «Ազատ գոտի-2»-ը: Չեմ ժխտում, որ հաղորդավարները ու հատկապես թոք շոուների հաղորդավարները պետք է բարետես լինեն, բայց ախր Արտակ ջան, եթե էն ժամանակը, որ դու ծախսում ես մազերդ զայիվկա անելու, հոնքերդ հանելու, մուսի-պուսի շորիկներ ընտրելու համար, գոնե մասամբ հատկացնես հաղորդմանդ մեջ քննարկվող նյութերի ուսումնասիրությանը, գուցե այդ պարագայում դադարենք համարել, որ դու երբևիցէ հեռուստատեսության հետ պատահած ամենամեծ աղետներից ես: Ախր քո տունը շինվի, ոչ հասկանում ես, թե երբ է պետք հյուրին ընդհատել, ոչ՝ երբ չընդհատել, ոչ հասկանում ես, թե որ թեմային՝ ում է պետք հրավիրել ու չհրավիրել, ոչ հասկանում ես, թե հյուրերիդ ինչ հերթականությամբ պետք է կանչես... էն ա, որ սաղ հաղորդումը կամ անկապագույն հումորներ ես անում, կամ ապպպպպպուշ հարցեր ու ակնարկներ ես անում, կամ էլ «հի-հի-հա-հա-ծափահարություններով» ես գլուշիտ անում հեռուստադիտողին: Եվ կրկին անգամ. տղա ջան, մի՛ ալարի ու մի թեթև ուսումնասիրիր էն թեման, որի վերաբերյալ պատրաստվում ես հաղորդում նկարահանել, թե չէ ոնց որ միկրաֆոն հագած պռոբկա լինես...
1. Դինա Ակոպովնա
Ու վերջապես հասանք թոփ ամենից ամենա խայտառակ վատ հաղորդավարին: Ավելի ճիշտ՝ հաղորդավարուհուն: Անունից սկսած ֆեյք մի դեմք է: Դինա Ակոպովնա... երբեք հայերենի ջատագով չեմ եղել, երբեք հայոց հարց չեմ դարձրել ռուսախոսության հարցը, բայց Ակոպովնան ո՞րս ա: Առավել ևս, որ հարգելի Ձիանա Հոկոբի չգիտեմինչյանը վստահորեն ռուսերենից հեռու ա մոտավորապես էնքան, ինչքան հեռուստատեսությունից... Հասկանո՞ւմ եք, ես կարող եմ աչք փակել, որ «Միսս կթվորուհի 1936» ֆեյս կանտռոլով (նաև ճաշակով) Դինան չգիտես ինչի «Միսս տիեզերքի» ամպլուայում ա իրան պատկերացնում, բայց ախր էսքան ժամանակ ես էդ աղջկա բերանից մի անգամ գրագետ խոսք չեմ լսել. նա հայոց լեզուն անգամ չի փինում, այլ բռ-նա-բա-րում ա ու գցում մի կողմ, բայց չգիտես ինչի, տարիներով եթեր էին տալիս: Ամոթ Գոռ վարդանյանին ում հովանավորությամբ Դինային պահում էին եթերում ու փառք ու պատիվ Թադևոսյան Սուրենին, ով սրան *իկ արեց եթերից, ցավոք ժամանակավորապես: Բա ձևերը, ձևերը: Ձև ամեն շարժման ու ամեն խոսքի, ամեն քայլի ու ամեն արարքի մեջ: Ձև-ձև-ձև ու սուտի էպատաժ: Մի բան ա սփոփում, ոնց որ թե էլ հաղորդում չունի, ունենա էլ՝ ամերիկայի հայերի նեռվերն ա սղոցելու: