1in.am-ը գրում է.
Պակիստանի զինվորականները հայտնել են «Թալիբան» շարժման գրոհայիններից մեկի ձերբակալության մասին, որին կասկածում են պակիստանցի երիտասարդ ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզայի նկատմամբ մահափորձի մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Պակիստանի բանակին:
Հիշեցնենք՝ Մալալան BBC-ի աֆղանական տարբերակի հայտնի բլոգի հեղինակն էր: Բլոգում նա նկարագրում էր Սվաթ գետի հովտում թալիբների կառավարման «հրապույրները», ինչն առաջացրել է «Թալիբան»-ի դժգոհությունը: Շարժման ներկայացուցիչները հովտի բոլոր աղջիկներին արգելել են դպրոց գնալ: Բայց Մալալան չի կիսել արմատականների կարծիքները և այդ մասին հայտնել է բլոգում:
2012-ի հոկտեմբերի 9-ին շարժման ակտիվիստը մտել էր դպրոցական ավտոբուս և մահափորձ կատարել աղջկա դեմ, որը լուրջ վնասվածքներ էր ստացել, բայց ողջ մնացել: Բժիշկները նրան տեղափոխել են բրիտանական հոսպիտալ, որտեղ նա բուժվել է ստացած վերքերից:
2013-ի վերջին Յուսուֆզայը Ստրասբուրգում արժանացել է Սախարովի մրցանակի: