3.5 տարեկան երեխայի աչքի լույսն ու ֆրանսիական դեսպանատան մուտքի վիզանArmnewstv.am-ը գրում է.

Փախստականի կարգավիճակը միայն վերջերս փոխած Ռոման Զաքյանի 3 ու կես տարեկան որդին տեսողության խնդիրներ ունի: Նրան պետք է վիրահատեն Փարիզի «Ադոլֆ դե Ռոթշիլդ» հիվանդանոցում սեպտեմբերի 26-ին: Ֆրանսիայի դեսպանատունը, սակայն, Զաքյանների ամբողջ ընտանիքին միաժամանակ մուտքի վիզա չի տրամադրում` կամ ծնողներից մեկը, կամ երեխան միայնակ պետք է գնա:

Մինչեւ այս Իգորին Հայաստանում հետազոտել են եւ ուղարկել Մոսկվա, որտեղ նույնպես չեն կարողացել օգնել, հետո Ֆրանսիական «Ռոթշիլդ» հիվանդանոցը պատրաստակամություն է հայտնել վիրահատել երեխային: Առաջին անգամ ֆրանսիայի դեսպանատունը մուտքի վիզա տրամադրել է միայն հորը, բայց Ռոմանի պնդմամբ` երեխան Փարիզում առանց մոր շատ է լաց եղել և բժիշկները չեն կարողացել վիրահատել, ստիպված է եղել վերադառնալ` կնոջ հետ մեկնելու հույսով:

Արմնյուզի հետ հեռախոսազրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի պատասխանատու Մերի Հակոբյանը հայտնեց, որ դեսպանատունը չի պատասխանում առանձին դեպքերի վիզայի մերժմանը, բայց տեղյակ են խնդրին ու առաջիկայում դեսպանատունը հնարավոր է հանդես գա հայտարարությամբ: 

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել