Կարինե Գևորգյան, Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Ըստ բազմաթիվ առասպելների՝ առաջին կնոջանունը Եվա էր։ Նա ապրում էր դրախտում,առաջին տղամարդ Ադամի հետ։ Նրանք ունեինամենը, ինչ հնարավոր է ցանկանալ։ Եվ միայնմեկ ծառից չէր կարելի պտուղ քաղել։Բնականաբար, Եվան, չլսելով տիրոջը, կերավայդ միակ արգելված պտուղը։ Եվ հենցայդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Օրենքը խախտում են շատերը, և ամեն մեկն իրպատճառն ունի։ Կարիքը, սեփական շահերը, նախանձը, երկար ժամանակ թաքնված չարիքը։ Երբասում են` խախտել օրենքը, առաջինը մտքիս գալիս է գողությունը։ Համոզված եմ, ամեն մեկը գոնեմեկ անգամ նմանատիպ երևույթի ականատես է եղել։ Իհարկե, դա անթույլատրելի է, բայց եթե լինեինապրելու լավ պայմաններ ամեն մեկի համար` անկախ տարիքից, սեռից, պաշտոնից, ընտանիքից ևուղեղի կարողություններից, արդյո՞ք գողությունը այդքան տարածված կլիներ։ Երկրորդը, ինչ իմմտքին է գալիս, սպանությունն է։ Եթե չհաշվենք մտավոր շեղվածություն ունեցողներին,հիմնականում սպանություն գործում են, եթե դիմացինը շատ զայրացրել է, շատ բան գիտի, կամ էլուղղակի վիրավորել է հանցագործի սիրելի "ես" - ը։ Ցավալի է, բայց դա նույնպես տարածվածհանցագործություն է։ Իսկ ավելի մանր հանցանք գործելուն մարդկանց դրդում է իրավիճակը։Դրանից խուսափել, ըստ իս, հնարավոր չէ։ Ուղղակի ամենքս պիտի ձգտենք բարձրացնել մերգիտակցության մակարդակը, որպեսզի ամեն իրադրության մեջ ի վիճակի լինենք ճիշտ քայլձեռնարկելու։
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/09/blog-post_34.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել