Aroxj.am-ը գրում է.
Ձեռքերի դող երբեմն առաջանում է նույնիսկ առանց պատճառի: Ոչ վախի զգացում, ոչ անհանգստություն, սակայն ձեռքերը սկսում են դողալ: Ձեռքերի դողը՝ բժշկական լեզվով՝ տրեմորը, առաջանում է երկու պատճառով՝ ֆիզիոլոգիական ու պաթոլոգիական: Ֆիզիոլոգիական պատճառների ցանկում են այն դեպքերը, երբ որևէ իրադարձությունից առաջ կամ որևէ իրավիճակում դուք ունենում եք անհանգստություն, վախ: Երբեմն դա կարող է լինել երկարատև սթրեսների արդյունքում, կամ օրինակ ֆիզիկական ծանր աշխատանքից հետո: Սակայն եթե վերը նշված պատճառներից և ոչ մեկը ձեզ մոտ չկա, ապա դա արդեն պաթոլոգիական խնդիր է: Aroxj.am-ը ներկայացնում է այն հիվանդությունները կամ առողջական խնդիրները, որոնք առաջացնում են տրեմոր (ձեռքերի դող): Եթե դուք ոչնչից չեք վախեցել, չեք անհանգստանում և երկարաժամկետ սթրեսներ չունեք, բայց ձեր ձեռքերը դողում են, ապա սա կարող է լինել մի քանի հիվանդությունների նախանշան կամ արդեն ուղղակի հետևանք:
- Ձեռքերի դող առաջանում է շաքարային դիաբետի դեպքում, երբ արյան մեջ գլյուկոզայի քանակը կտրուկ նվազում է
- Տիրեոտոկսիկոզի դեպքում, նույնպես ձեռքերը սկսում են դողալ: Տրեմորը առաջանում է վահանագեղձի հորմոնների մակարդակի կտրուկ բարձրացման դեպքում
- Տրեմոր առաջանում է նաև մակերիկամների հիվանդությունների դեպքում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ