Food-Bananas-Yellow1in.am-ը գրում է.

Բանանի օգտագործումը դաշտանադադարից հետո ընկած ժամանակահատվածում կանանց պաշտպանում է կաթվածից, հաղորդում են Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի անվան Բժշկական քոլեջի գիտնականները: Մասնագետների կարծիքով՝ մեծ քանակությամբ կալիում պարունակող սննդամթերքները, ինչպիսին է բանանը, կարող են մեկ քառորդով նվազեցնել կաթվածի հավանականությունը, գրում է Kedem.ru-ն:

11 տարի շարունակ մասնագետները 50-79 տարեկան 90137 կանանց են ուսումնասիրել, մասնավորապես, թե որքան բանան են նրանք կերել և արդյոք նրանց մոտ կաթվածներ եղել են, թե ոչ: Պարզվում է, որ կալիումը կարող է օգտակար լինել մինչև արյան բարձր ճնշման ձևավորումը: Ընդ որում, նման դրական ազդեցություն ունենում է սննդային կալիումը, այլ ոչ թե դրա հավելումները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանանց խորհուրդ է տալիս օրեկան 350մգ և ավել կալիում օգտագործել: Մեկ միջին բանանը մոտավորապես 340մգ կալիում է պարունակում:

Մինչդեռ, փորձագետները նախազգուշացնում են, որ կալիումը չարաշահումը կարող է սրտի համար վտանգավոր լինել, այդ պատճառով էլ մարդիկ պետք է իմանան, որքան հանքանյութ օգտագործեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել