Fran-ois-Hollande-0111in.am-ը գրում է.

Նոր հարցման տվյալներով, որն անցկացրել է Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտը, և որը տպագրվել է Le Figaro Magazine-ում, ֆրանսիացիների երկու երրորդը ցանկանում է, որ պետության գործող ղեկավար Ֆրանսուա Օլանդը լքի նախագահական աթոռը, հաղորդում է The Local–ը։

Հարցվածների 62%-ի կարծիքով՝ նախագահը չի կատարել իր լիազորությունները։ Այդ մասին են վկայում գործազրկության ռեկորդային մակարդակը, տնտեսության լճացումն ու վերջին ժամանակներս հաճախակիացած քաղաքական սկանդալները։

Միաժամանակ, ֆրանսիացիների 61%-ը համարում է, որ Օլանդը, այնուամենայնիվ, նախագահի պաշտոնում կմնա մինչև իր ժամկետի ավարտը, որը սպառվում է 2017 թ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել