Replik.am-ը գրում է.

Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը կանադական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ հայհոյել է հաղորդավար Նաթան Դաուներին:

Հարցազրույցի ժամանակ հաղորդավարը Թայսոնին հիշեցրել է, որ վերջերս բռնցքամարտիկին տեսել է Տորոնտոյի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդի հետ: Հարցը ձևակերպվել է հետևյալ կերպ, թե չի ազդել արդյոք բռնցքամարտիկի հետ շփումը չինովնիկի կարիերայի վրա:

Թայսոնը չի կարողացել զսպել իրեն և հենց ուղիղ եթերում հայհոյել է հաղորդավարին, ով ժամանակին «խելքի է եկել» և փոխել խոսակցության թեման: Շոուից հետո Նաթանը մոտեցել է Թայսոնին և ներողություն խնդրել ոչ պրոֆեսիոնալ հարցի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել