Aroxj.am-ը գրում է.
Շոկոլադի մասին բոլորը չէ, որ միանշանակ կարծիք ունեն: Մի մասը նշում է, որ այն նպաստում է ավելորդ քաշին, մյուսները նշում են, որ այն վնասակար է ատամների համար, երրորդ խումբը ասում է, թե այն վնաս է մարսողության համակարգին ու աղեստամոքսային տրակտին ու նպաստում է դիաբետի զարգացմանը: Շոկոլադը բոլոր դեպքերում ձափավոր օգտագործելիս օգտակար է: Օրինակ մուգ շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդատներ, իսկ օրինակ կաթնային շոկոլադը ունի բարձր կալորիականություն՝ կաթի շնորհիվ: Այս բոլորը հաշվի առնելով Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում շոկոլադի օգտակար հատկությունները, որոնք հավաքագրվել են տարբեր ուսումնասիրություններից: Եվ այպես սկսենք.
Շոկոլադը՝ ցավազրկող
Ամեն անգամ, երբ մենք մեկ կտոր շոկոլադ ենք ուտում, այն ստամոքսում առաջացնում է այսպես կոչված <<երջանկության էլիքսիր>>, որի ազդակները ստանում է ուղեղը: Սա բացատրվում է էնդորֆինի լրացուցիչ քանակության արտադրությամբ: Այն իր հերթին բարձրացնում է տրամադրությունն և օրգանիզմում մեղմում է բոլոր տեսակի ցավերը: Ցավազրկման հատկությունը զուտ կենսաբանական պրոցեսի արդյունք է, այլ ոչ հոգեբանական:
Շոկոլադը՝ հակադիաբետիկ
Բոլորը պնդում են, որ շոկոլադը նպաստում է դիաբետի առաջացմանը, սակայն գիտնականների բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ շոկոլադում կան ֆլավոնոիդներ, որոնք ունեն հակաօքսիդանտի ֆունկցիա: Այս ֆունկցիայի միջոցով դրանք դառնում են հակաբորբոքայիններ, որոնք նվազեցնում են դիաբետի հավանականությունը օրգանիզմում ինսուլինի նկատմամբ զգայունության բարձրացման միջոցով: Այնպես, որ ըստ մի շարք ուսումնասիրությունների, եթե շոկոլադը պարունակում է բնական կակաո, ապա այն ոչ թե նպաստում է դիաբետի առաջացմանը, այլ հակառակը՝ խոչընդոտում է դրան:
Շոկոլադը՝ մաշկի երիտասարդացման միջոց
Գերմանացի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել հասկանալու համար, թե ինչպես է շոկոլադը ազդում արտաքին տեսքի վրա: Համաձայն նրանց փորձարկումների շոկոլադը ունի մաշկը երիտասարդացնելու յուրահատուկ հատկություն: Բանն այն է, որ փորձերի արդյունքում գերմանացիները պարզել են, որ շոկոլադում պարունակվող կակաոն ուլտամանուշակագույն ճառագայթները ներքաշելու ունակություն ունի: Ըստ այդմ, գիտնականները նշում են, որ շոկոլադը թույլ չի տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներին վնասել մաշկը, քանի որ դրանք կարծես <<ներծծում է>> իր մեջ: Սրա արդյունքում մաշկը չի ծերանում ու չի հիվանդանում ժամանակից շուտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ