1in.am-ը գրում է.

Նար-Դոսի առաջին նրբանցքի թիվ 71 տան բնակչուհի Նինա Վերմիշյանը, որը հաշմանդամ է և ապրում է սոցիալական ծանր պայմաններում, անծածկ տանը, այսօր կառավարության մոտ մոտեցավ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ ներկայացնելու տան հետ կապված խնդիրը: Սակայն Գագիկ Բեգլարյանն անգամ չփորձեց լսել խնդիրը, շտապեց կառավարություն: Կինը սկսեց լաց լինել. «Վիճակս շատ ծանր է, իսկ նա խնդում ա վրես»:

Բանն այն է, որ 15 տարի է՝ բոլոր նոր նշանակված թաղապետերին նամակ է գրում, ներկայացնում խնդիրը: Գալիս են, տեսնում, որ ո՛չ ծածկ ունենք, ո՛չ մի բան: Կինը չթաքցրեց, որ ընտրությունների ժամանակ 5000 դրամ են բերում, ու վերջ:

«Հիվանդ եմ: Մայրս առաջին կարգի հաշմանդամ է, ես՝ երկրորդ կարգի, հայաթից փլված է ամբողջ տունս»,- պատմեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել