Razminfo.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին պրոթեզավորելու համար Հայաստան է հրավիրել լավագույն մասնագետների:Վիրավոր զինծառայողներին պրոթեզավորելու է այն մասնագետն, ով տարիներ առաջ նույն խնդրով օգնել է նաև նախարար Սեյրան Օհանյանին:

Լեռնիկ Բաբայանը կնոջ հետ

Լեռնիկ Բաբայանը կնոջ հետ

Այս մասին Ռազմինֆոյին զինծառայողներին այցելելու ճանապարհին պատմեց նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:

Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը հազիվ են դիմանում հոսպիտալային պայմաններին: Բողոքում են` Երևանում շոգ է, մեր սար ու ձորն ուրիշ է:

«Վերջին անգամ մի չորս տարի առաջ էի արձակուրդ ունեցել, հիմա ստիպված երկար արձակուրդում եմ: Ասել եմ` շաբաթվա վերջում գնալու եմ: Զորամասի տղաներին էլ ասել եմ, որ փայտից մի հենակ սարքեն, ոտքիս ամրացնենք, մի քիչ դրանով զորամասում տղերքին տեսնեմ, իրավիճակին ծանոթանամ, մինչև արդեն կբերեն պատվիրված պրոթեզը»,- բարձր տրամադրությամբ պատմում է Լեռնիկ Բաբայանը:

«Եթե ընկերս` Անդրանիկը չբռներ, ես երկրորդ ականի վրա կնստեի»,- շարունակում է փոխգնդապետ Բաբայանը:

Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը

Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը

Լեռնիկ Բաբայանը 6 երեխա ունի:

«Դեռ 6 երեխա ունեմ: Առաջինս տղա է` զորակոչիկ է, մյուսներն աղջիկ են: Եղբորը եղբայր է պետք»,- կնոջ դեպքին նայելով` աում է Բաբայանը:

Փոխգնդապետն ուզում է, որ 18-ամյա տղան Պաշտպանության բանակում ծառայի:
«Ես, որ Սիբիրում եմ ծառայել, ինչ է եղել, տղա է, թող գնա ու ծառայի»,- ասում է փոխգնդապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել